Միության հարգելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ
կիրակի օրը՝ 05.04.2015թ․-ին ժամը՝ 15:00-ից
Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Berlin,
կցուցադրենք «Վանա ծովուն Արշալույսը» ֆիլմը, որին ներկա կգտնվի ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը։ Ֆիլմի ցուցադրումից հետո կից համայնքի սրահում քննարկումների սեղանի շուրջ կանցկացնենք հաճելի երեկո։