<<Մշակույթի ոլորտում փորձի փոխանակումն ի հայտ է բերում ընդհանրություններ։ Այս իմաստով Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն 2015թ.-ի մայիսի 3-ից 26–ը կազմակերպում է Գերմանա-Հայկական Մշակույթային Օրեր Բեռլինում։ Սիրով կաջակցեմ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդմանը, իսկ վերոհիշյալ միջոցառումների շարքը այս առումով տրամադրում է մի հիանալի շրջանակ>>։
Դր. Մարտին Պետցոլդ Գերմանական Բունդեսթագի պատգամավոր (ՔԺՄ)
2015թ.-ի մայիսի 3-ից մինչև 26-ը Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի (ՔԺՄ) և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքի մշակույթի գծով խորհրդական տիկին Կերստին Բոյերիխի (ՍԺԿ) հովանու ներքո կազմակերպում է Գերմանա-Հայկական Մշակույթային Օրեր Բեռլինում, որին հաճույքով օժանդակում են հետևյալ կազմակերպությունները. Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Շրջանային Պետական Ծառայությունը, Բեռլինի Կառլսհոռստ շրջանի Մշակույթի Տունը, Interior DaSein պատկերասրահը և <<Երևան>> ռեստորանը։
Տոնական օրերի բացումը կատարվում է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան Ավետարանական <<Ամենափրկիչ>> Եկեղեցու սրահում, որին ներկա կգտնվեն Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդը (ՔԺՄ) և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքի մշակույթի գծով խորհրդական տիկին Կերստին Բոյերիխը (ՍԺԿ)։ Հանդիսավոր բացումը կմերկնարկվի տոնական բանախոսություններով, երգեհոնի նվագակցությամբ, օպերային երգի մենակատարումներով և համատեղ աղոթքի ընթերցմամբ։ Ապա մշակույթային հանդիսավոր օրերը կշարունակվեն Բեռլինի Կառլսհոռստ շրջանի Մշակույթի Տան պատկերասրահում ժամանակակից հայ աբստրակտ գեղանկարչության գործերի նմուշային ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը կգօրծի մինչև մայիսի 26-ը։ Այցելության ժամերն են. երեքշաբթի-շաբաթ ժամը՝11-19-ը և կիրակի՝ ժամը՝ 14-18-ը։ Միջնադարյան հայ մեղեդիները 21-րդ դարի համար նորովի ստեղծագործված՝ շաբաթ երեկոյան ներկայացնում է <<Նաղաշ>> երգչախումբը, որը կկատարի Ջոն Հոդյանի նորովի երաժշտական մշակումները, որոնք հենվում են հայ միջնադարյան քնարերգության կարկառուն ներկայացուցիչ, բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունների վրա։ Փոքրիկ հյուրերի համար կիրակի օրը առաջարկվում է մի ծրագիր, որին կարող են ակտիվորեն մասնակցել բոլոր հանդիսատեսները։ Երկուշաբթի օրը ծրագիրն ամբողջապես կեզրափակվի գեղանկարչության ցուցահանդեսի կազմակերպիչ Արչի Կալենցի <<Հայ աբստրակտ գեղարվեստի արդի զարգացումները>> թեմայով դասախոսությամբ։ Վերոհիշյալ միջոցառումներին զուգահեռ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կստանա գնելու և ըմբոշխնելու հայկական ճաշատեսակներ։ Հարգաքներով՝ Միքայել Մինասյան (ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ)
Տես ներդիրում զետեղված ամբողջական ծրագիրը.