Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու <<Հայաստանը և Արցախը. երեկ, այսօր և վաղը: Երկու հանրապետությունների դերը 21-րդ դարում հայկական պետականության կայացման գործում>> խորագրով բանախոսության երեկոյին:
Որտե՞ղ. Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Փրկչի եկեղեցուն կից Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի սրահում Հասցեն՝ Nöldnerstraße 43, 10317 Berlin
Ե՞րբ. Կիրակի, 2019թ.-ի մարտի 3-ին, մուտքի ժամը՝ 16:30-ին, սկիզբը՝ 17.00-ին,
Ի՞նչ արժի. մուտքն անվճար է
Տարիքային սահմանափակու կա՞. 12 տարեկանից
Բյուֆե՞ն. անվճար
Երկխոսությու՞ն, բանավե՞ճ. անշուշտ
Խնդրում ենք կատարել նվիրատվություններ:
Այս բանախոսությունը անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը, Արցախի Հանրապետության զարգացմանը և այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է հայկական պետականությունը մեր օրերին: Հայաստանի Հանրապետության մասին կբանախոսի ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը, Արցախի մասին՝ Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, իսկ այս գործում Հայ Առաքելական Եկեղեցու դերը կներկայացնի Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե Վարդապետ Ավետիսյանը: Իրենց ներկայությամբ ի թիվս մյուս հյուրերի մեզ կպատվեն Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի և Ավետարանական Եկեղեցուն կից Բեռլինի քաղաքային Միսիա միության անդամները:
Կից՝ ներփակ ներկայացնում ենք վերոնշյալ բանախոսության երեկոյի հակիրճ ծրագիրը:
Ջերմագին ողջույններով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ