Սիրելի բարեկամներ,
միության սիրելի անդամներ,
<<ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> Հայրենիք-Սփյուռք բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և այլ մարզերում երեխաների աղքատության դեմ պայքարի շրջանակում նախաձեռնել է ակցիա: Վերոնշյալ կազմակերպության հիմնադիր նախագահ պարոն Գևորգ Սուջյանը 07.03.2019թ.-ին մեզ ուղղված իր նամակում հայտնում է, որ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ հ/կ-ն Հայաստանի մանկատներում և գյուղերում երեխաների աղքատության դեմ պայքարի և կյանքի որակի բարելավման ծրագրի շրջանակում մանկական հագուստների կարիք ունի և այս կապակցությամբ մեզանից խնդրում է օգնություն: Տիկին Վիոլետտա Ալավերդյանի ջանքերով և ՀԵՄԱ հ/կ վարչության անդամ պարոն Արտակ Կիրակոսյանի անձնական աշխատանքով և նվիրումով մեզ հաջողվեց 5 տոննա (6 պադոնների վրա) որպես նվիրատվություն մանկական հագուստեղեն ստանալ մի ձեռնարկությունից: Մարդասիրական օգնության այս բեռը նախատեսում ենք առաջիկայում ուղարկել Հայաստան: Այս օգնության բեռնափոխադրման նպատակով խնդրում ենք Ձեզանից կատարել դրամական նվիրատվություններ: Եթե ցանկանում եք մասնակցել այս ակցիային, ապա կխնդրեինք Ձեր դրամական հանգանակությունը փոխանցել մեր միության հետևյալ հաշվեհամարի վրա.
Հաշվեհամարի շահառու: AEAE e.V. (VEuAF e.V.)
Postbank Berlin
IBAN: DE62 1001 0010 0432 1871 07
BIC: PBNKDEFF
Verwendungszweck (նպատակը): Spende zur Armutsbekämpfung in Armenien
***
Պահանջի դեպքում բնականաբար Ձեզ կամ Ձեր կազմակերպությանը կտրվի տեղեկանք նվիրատվության վերաբերյալ(Spendenbescheinigung): Մենք վստահում ենք Ձեզ, հուսով ենք, որ Ձեր նվիրատվությամբ ակտիվորեն կմասնակցեք այս ակցիային և նախապես հայտնում ենք ՁԵԶ մեր ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:
---
Երախտիքի բարեողջույններով
ՀԵՄԱ Հ/Կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ