IMG-LOGO

Զրույց <<Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրներն այսօր>> թեմայով, ապա հրավեր՝ ավանդական հայկական խաշ համտեսելու

17-11-2019
IMG

Սիրելի բարեկամներ,

սիրելի հայրենակիցներ,  

 

սիրով հրավիրում ենք մասնակցելու <<Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրներն այսօր>> թեմայով զրույցին, որը տեղի կունենա  

կիրակի օրը, 01.12.2019թ.-ին, ժամը՝ 15.00-ին Փրկչի եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstrasse 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:

Բեռլինաբնակ հայերի առկա խնդիրների մասին՝ կապված վերջիններիս սոցիալական, առողջության և ինքնության պահպանման կարիքների հետ, ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանի ներածական կարճ ելույթից հետո և ապա Բեռլինի Եկեղեցական և Մշակութային Հայ Համայնքի Վարչության անդամ տիկին դր. Հասմիկ Մելքոնյանի <<Սփյուռքի համայնքային և եկեղեցական կառույցների դերը հայապահպանության գործում>> ակնարկային ներկայացումից հետո ակնկալվում է աշխույժ երկխոսություն երեկոյին ներկա մասնակիցների հետ: Զրույցի ընթացքում կփորձենք վերոնշյալ ոլորտների խնդիրները տեղայնացնել և նպատակային կերպով վերջիններս վերլուծել: Այս զրույցի հաղորդավարներն են տիկին դր. Հասմիկ Մելքոնյանը, պարոնայք Սամվել Հովասափյանը և Միքայել Մինասյանը: Զրույցը կանցկացվի հայերեն լեզվով՝ նկատի ունենալով վերջին ժամանակներս ներգաղթած հայերի մոտ գերմաներեն լեզվում սակավ գիտելիքների առկայությունը: Վերոնշյալ միջոցառումից անմիջապես հետո՝ հիշյալ եկեղեցուն կից համայնքի սրահում հրավիրում ենք միասնաբար ճաշակելու հայկական ավանդական խաշ: Որպեսզի բազմապիսի ուտեստներով հարուստ սեղանի շուրջ հավաքվենք, խնդրում ենք Ձեզ հետ լրացուցիչ բերել ցանկացած ուտեստներ, աղցաններ, թխվածքներ և խմիչքներ: Խաշը պատրաստելու և առաքելու է մեր միության բարեկամ և աջակից Աշոտ Մանուկյանն՝ իր ընտանիքի անդամների հետ միասին, ում նախապես հայտնում ենք մեր երախտագիտությունը:  

Մուտքը ՝ 12,00€ /անձը ՝ ներառյալ ուտեստներն ու ոչ ալկոհոլային խմիչքները:  

 

Քանի որ տեղերը սահմանափակ են, կխնդրեինք վաղօրոք գրանցվել 0162 984 3532 հեռաձայնի համարով պարոն Սարկիս Բոլոեանի մոտ:  

Սիրով սպասում ենք Ձեզ և կանխավ մաղթում բարի ախորժակ:  

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ I