Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորականներն այսուհետև կրթություն կստանան նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագիրն իրականացնում են Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան» ու «Հայկոնգ» ընկերությունը։ Դասընթացներն անցկացվում են Ագրարային համալսարանում։
Արման Սարոյանը 19 տարեկանում վիրավորվեց Մարտակերտում։ Մինչ բանակ զորակոչվելը սովորում էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Վերականգնողական բուժումը ստացավ առաջին համալսարանական կլինիկայում։ Արմանն այս ծրագրի շահառումներից մեկն է։
Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան» և «Հայկոնգ» ընկերությունը դասընթացներ են իրականացնում արցախյան պատերազմներում վիրավորվածների, հաշմանդամություն ունեցողների համար՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ Ոլորտի առաջատար մասնագետները օգնելու են ՏՏ մասնագետ դառնալու ու շուկայում աշխատանք գտնելու հարցում։
ՏՏ ծրագրի ղեկավար աստղաֆիզիկոս Արման Խալաթյան․ «Սովորելու են 3 հիմնական մասնագիտություն՝արհեստական բանականության տարեր, որտեղ կսովորեն ինքնագնաց մեքենաներ ծրագրավորել, կսովորեն նկարների մշակում և ինչպես աշխատել մեծ լեզուների մոդելների հետ»։
«Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» առաջին նախագահ Միքայել Մինասյանը «Ռադիոլուր»ի հետ զրույցում պատմեց, որ դասընթացի տեսքով աջակցության այս ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թ–ին։ Գաղափարն առաջացել է 44 –օրյա պատերազմից հետո։
«Մեր նպատակը մեկն է՝ կրթությունը, որ կարողանան իրենց սոցիալական կարիքները հոգալ։ Այսինքն՝ հաց չտալ, այլ սովորեցնել վաստակել, որպեսզի երիտասարդ ծրագրավորողների ոլորտում ֆիզիկական թուլություններ ունեցող սոցիալական որոշակի խտրականության ենթարկված խավը կարողանա կայանալ ու վաստակել իր սեփական հացը»։
Սակայն ֆինանսների սղության պատճառով ծրագիրը մեկ տարով ընդհատվեց, բայց այս տարի վերագործակվեց։
Իսկ այս տարի ծրագրի շահառումների շարքը համարալրեցին նաև Արցախից բռնի տեղահանվածները։
«Դիմորդները շատ բարձր նշաձող են սահմանել։ Եվ մենք փորձելու ենք կոնկրետ խնդիր լուծել աշակերտների հետ։ Ես սպասում եմ շատ լավ արդյուքների»։
Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցացիան» խոստանում է ծրագիրի շարունականություն։
Ավելին՝ այս հղումում․ https://hy.armradio.am/archives/596088?fbclid=IwY2xjawFJBYtleHRuA2FlbQIxMQABHShC3Ei_7PBs75wCIdpa3VDh7Q6lCfjRthBpa0RN21H111apSuVAvmQv9g_aem_AF1y10zG-rs_0WMqFAhnZA