IMG-LOGO

«Վերելք»․ Սփյուռքի և ՀՀ կառույցների համակցում․ մաս 5-րդ․ հյուրը՝ Միքայել Մինասյան

11-03-2024
IMG

«Վերելք» հաղորդաշարը լսարանին ներկայացրել է ստեղծված վիճակից երկիրը և ժողովրդին հնարավոր նվազագույն կորուստներով դուրս բերելու ծրագրի ուրվագիծ, որում առանձնակի կարևորվում է Սփյուռքի դերակատարությունը։ Ծրագրով առաջարկվում է՝ կարգի բերել սփյուռքի մեր համայնքները, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական քաղաքական կյանքին և ունենալ մեր լոբբինգը աշխարհի պետությունների մեծ մասում, ներգրավվել միջազգային կառույցներում, - հիմնել համաշխարհային համահայկական կառույց՝ ի մի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական և այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար: Կարևոր այս խնդիրը լուծելու ուղղությամբ էական աշխատանք է կատարում Գերմանիայում բնակվող Միքայել Մինասյանը, որի «Մանիֆեստ» աշխատությունը շարունակաբար ներկայացվում է «Վերելքի» լսարանին։ 5-րդ՝ վերջին թողարկման ընթացքում խոսք է գնում Սփյուռքում հայեցի կրթության և մշակույթի վիճակի մասին, ապա ներկայացվում են այդ ոլորտների կարգավորման առաջարկներ։


Տեսադարան