IMG-LOGO

Գերմաներեն Լեզվի դասընթցներ

01-05-2014
IMG

Այս ծրագիրը ծառայում է նախկին ԽՍՀՄ երկրներից Գերմանիա ներգաղթած այն արտասահմանցիների ինտեգրմանը, ովքեր գերմանական պետական մարմիններից գերմաներեն լեզուն սովորելու համար չեն աջակցվում։ 06․10․2013թ․-ի ՀԵՄԱ հ/կ Վարչության նիստում որոշվեց գերմաներեն լեզվի դասավանդումը ներառել «Հումանիտար» ոլորտի «Բանասիրություն» բնագավառում, ծրագրին տալով «Գերմաներեն լեզվի դասընթացներ» անվանում և նրա մեկնարկը 01․05․2014թ․-ին ազդարարելով։ Որպես ծրագրի ղեկավար նշանակվեց պարոն Հարություն Գրիգորյանը։ Գերմաներեն լեզվի ուսուցչի աշխատանքը կատարվում է հանրօգուտ կարգով և չի վճարվում։ Ծրագրի նախնական տևողությունը կազմում է 1 տարի մինչև 30․04․2015թ․-ը՝ այն երկարացնելու ակնկալիքով։


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


Normannenstr. 1-2, 10367 Berlin-Lichtenberg (S-U Bhf. Frankfurter Allee), Սեղմե'ք WIPA GmbH զանգի կոճակը


Կիրակի օրերը, ժամը՝ 11.00-ից մինչեւ 14.00 (բացի տոն օրերից եւ դպրոցական արձակուրդների օրերից)


Գերմաներեն լեզվի դասընթաց