IMG-LOGO

Երգեցողության դաս

30-03-2014
IMG

Ինչպես անհատական երգեցողության դասընթացների կամ պարապմունքների սկզբում պարտադիր են ձայնավարժությունները, որոնք տաքացնում են ձայնալարերը եւ պատրաստում են ստեղծագործության կատարմանը: Աշակերտ-աշակերտուհիներն ամեն անգամ դասը սկսում են վերոհիշյալ ձայնավարժություններով: Աշակերտներն  սովորում են վոկալ ճիշտ երգեցողության կանոնները: Նրանցից շատերն արդեն տիրապետում են շնչի ճիշտ կիրառմանը, որը նույնպես շատ կարևոր է երգեցողության համար: Բոլորը երգում են ոգևորությամբ և մեծ եռանդով: Փոքրերն առանձնակի հոգով և սրտով են երգում հայրենասիրական երգերը, ինչպես օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հիմնը, Կիլիկիա Սարդարապատ, Զարթիր լաո, Գետաշեն Էրեբունի-Երեւան և այլ գործեր։

 

LIEDER:

 

 

Մեր Հայրենիք, ազատ անկախ...  

 

Մեր Հայրենիք, ազատ անկախ,

Որ ապրել է դարե դար

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։  

 

Ահա եղբայր քեզ մի դրոշ,  

Զոր իմ ձեռքով գործեցի  

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

 

Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան։

 

Ամենայն տեղ մահը մի է

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի` որ յուր ազգի

Ազատության կզոհվի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԳԵՏԱՇԵՆ 

 

ԲԱԶՄԵԼ ԵՍ ԼԵՌՆԵՐԻՆ ՈՒՆԵՍ ՀԱԶԱՐ ՇԵՆ, ԱՐԾԻՎՆԵՐԻ ԲՈՒՅՆՆ ԵՍ ՉՔՆԱՂ ԳԵՏԱՇԵՆ.

ԲԱՐԲԱՐՈՍ ՑԵՂԵՐԻ ԱՆԴԱԴԱՐ ՍԱՆՁՈՂ,

ԴՈՒ ՔԱՋԵՐԻ ՕՐՐԱՆ ԻՄ ՔԱՋ ԳԵՏԱՇԵՆ/

 

ԿՐԿՆԵՐԳ - 

 

ՉՈՐՍ ԿՈՂՄՏ ԱՆԴՈՒՆԴ Է, ՃԱՄՓԵՔՏ ՓԱԿՎԱԾ

ԵՐԿՆՔՈՒՄ ՍԵՎ ՈՒ ՄՈՒԹ ԱՄՊԵՐ ԿՈՒՏԱԿՎԱԾ,

ԿՈՂՔԻՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԵՆԵՐԸ ԼՔՎԱԾ,

ԴՈՒ ԿԱՍ ՈՒ ԿՄՆԱՍ ՀԱՎԵՐԺ ԳԵՏԱՇԵՆ,

 

ՋԱՀԵԼ ՏՂԵՐՔ ԴՈՒ ՔԻՉ ՈՒՆԵՍ ԳԵՏԱՇԵՆ , ԲԱՅՑ ԾԵՐԵՐՆ ԷԼ ՈՉ ՄԻ ԲԱՆՈՎ ՊԱԿԱՍ ՉԵՆ

ԱՄԵՆ ՄԻ ԿԻՆ ՄԻ ՖԻԴԱԻ ՏՆԱՇԵՆ,

ՔԵԶ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ

ԻՄ ՔԱՋ ԳԵՏԱՇԵՆ.

 

ԿՐԿՆԵՐԳ - 

 

ԴՈՒ ՊԻՏԻ ԴԻՄԱՆԱՍ ՈՒ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱՍ ,

ՀԱԿԱՌԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ,

ՊԻՏԻ ՇԵՆԱՆԱՍ,

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԻՏԻ ՄԻԱՆԱՍ ,

շԱՐՑԱԽԻ ԴԱՐՊԱՍՆ ԵՍ ԻՄ ՔԱՋ ԳԵՏԱՇԵՆ.

 

ԿՐԿՆԵՐԳ -

ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ 

 

Երեվան դարձած իմ էրեբունին

Դու մեր մայր Դվին մեր նոր Անի

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք

Մեր դարէ կարոտ մեր քարէ նազանք

 

Կրկներգ - 

Երեվան դարձած իմ Էրեբունին,

Դարեր ես անցել,բայց մնացել ես պատանի

Քո Մասիս հորով,քո Արաքս մորով

Մեծանաս դարով Երեվան:

---

 

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ,

Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի

Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի: 

 

Կրկներգ............. 

 

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս էլ, քեզնով հարբել

Տաք է սերը մեր շեկ քարերի պես,

Հին է սերը մեր ձիգ դարերի պես: 

 

Կրկներգ........... 

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 

 

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար

Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ

 

Զանգեր , ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար պատից,

Սերունդներ դուք ձեզ Ճանաչեք Սարդարապատից։

 

Բայց մենք չնկանք, մենք միշտ կանք,

Մենք չհանգանք դեռ կգանք

Երբ տան զանգը ահազանգը,

Որ մեր հոգու պարտքը տանք.

 

Զանգեր , ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար պատից,

Սերունդներ դուք ձեզ Ճանաչեք Սարդարապատից։

 

 

 

 

 

 


Սեղմե'ք WIPA GmbH զանգի կոճակը


Normannenstr. 1-2, 10367 Berlin-Lichtenberg (S-U Bhf. Frankfurter Allee)


Կիրակի օրերը, ժամը՝ 11.00-ից մինչեւ 14.00 (բացի տոն օրերից եւ դպրոցական արձակուրդների օրերից)


Երգեցողության Դաս


Տեսադարան