Մայրենի 1-ից մինչև մայրենի 5 դասագրքերի նյութերն ուսուցանվում և ստուգվում են ստուգողական աշխատանքներով և բանավոր քննություններով անհատականորեն։ Հատկապես ուշադրություն է դարձվում սահուն ընթերցելու և քերականական կանոնները ճշգրիտ պահպանելու վրա, այսինքն՝ կետադրության, ուղղագրության և տեքստերը հասկանալու և վերարտադրելու վրա։ Կատարած գրավոր տնային աշխատանքները հավաքվում են սաներից, գնահատվում և նրանց տրվում են նոր առաջադրանքներ։ Ուսուցչի կողմից կատարվում են ցուցումներ սխալներն ուղղելու և առաջադրանքների ճիշտ կատարման համար։