Սիրելի քույրեր և եղբայրներ,
սիրելի բարեկամներ,
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ: Սբ. Պատարագը Բեռլինահայ համայնքի նորագալուստ քահանա Արժանապատիվ Տ. Հակոբ Հակոբյանի ձեռամբ անցկացվեց
կիրակի օրը՝ 07.04.2024թ.-ին, ժամը՝ 13.00-ից,
Փրկչի եկեղեցում, հասցեն․
Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:
Պատարագից անմիջապես հետո՝ ժամը 15․00-ին, տեղի ունեցավ Հայաստանից ժամանած քաղաքական գիտությունների դոկտոր Աբրահամ Գասպարյանի «Հայկական պետականության հեռանկարը նոր աշխարհակարգի պայմաններում. Սփյուռքի առաքելության վերաիմաստավորումը» թեմայով հույժ արդիական և կարևոր բանախոսության և քննարկման երեկո:
Երեկոն անցավ հետաքրքիր հարց-պատասխանի կառուցողական մթնոլորտում
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ