IMG-LOGO

Ժամերգություն և հոգեհանգստի արարողություն 01.10.2023թ.-ին, ժամը՝ 15.00-ին

28-09-2023
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայերի դեմ իրականացվող դաժան էթնիկ զտումների պատճառով չի դադարում բռնի տեղահանվածների հոսքը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան։ Արդեն շուրջ 100․000 անձիք, թողնելով իրենց տները և ամբողջ ունեցվածքը, փախել և եկել են Հայաստան։

 

Ադրբեջանական հարձակումների ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ զոհվեցին։ Ի հիշատակ անմահացածների Հայր Եղիշե վրդպ․ Ավետիսյանի ձեռամբ անցկացվեց ժամերգություն և հոգեհանգստի արարողություն, որոնք տեղի ունեցան

 

կիրակի օրը՝ 01.10.2023թ.-ին, ժամը՝ 15.00-ից,

Փրկչի եկեղեցում (Erlöserkirche)՝ հետևեյալ հասցեում.

Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:

 

Հոգեհանգստի արարողությունից հետո հյուրերը հրավիվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝ քննարկելու Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը։ Հյուրերի թվում էր Պաուլ Գերհարդի անվան համայնքի Փրկչի եկեղեցու նորանշանակ պատվելի Լեննարտ Շիրրը, ով համակ ուշադրությամբ իրերի վիճակը լսելուց հետո իր աջակցությունը առաջարկեց՝ Բեռլինի ավետարանական առաքելության գրասենյակում (Missionswerk Berlin) դրամական նվիրաբերություն կազմակերպելու մեջ։

ՀԵՄԱ հ/կ վարչությունն ի դեմս նրա առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանի, իր խորին երախտագիտությունը հայտնեց գերապատվելու առաջարկի համար։ 

 

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ