IMG-LOGO

Սբ. Պատարագ և հոգեհանգստի արարողություն 03.09.2023թ.-ին, ժամը՝ 15.00-ին

27-08-2023
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

Երկար դադարից հետո կրկին տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ: Սբ. Պատարագը Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռամբ անցկացվեց

 

կիրակի օրը՝ 03.09.2023թ.-ին, ժամը՝ 15.00-ից,

Փրկչի եկեղեցում (Erlöserkirche)՝ հետևեյալ հասցեում.

Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:

 

Պատարագից հետո կայացավ հոգեհանգստի ծիսակատարություն՝ նվիրված մեր միության վարչության անդամ, վաղամեռիկ Սարգիս Բոլոյանի մահվան տարելիցին։ Հոգեհանգստյան արարողությունից հետո Բոլոյան-Դեմիրճյան ընտանիքը հրավիրեց բոլոր մասնակիցներին սուրճի և քաղցրավենիքի սեղանի շուրջ միասին հիշելու Սարգսին։ Այն անցկացվեց եկեղեցուն կից համայնքի սրահում։

Սրտանց հրավիրել ենք բոլորին մասնակցելու: 

 

 

Սիրով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ