IMG-LOGO

Սբ. Պատարագ 02.10.2022թ.-ին, ժամը՝ 15.00-ից «Փրկչի» եկեղեցում, ապա քննարկումներ Հայաստանում տիրող ներկա իրավիճակի շուրջ

24-09-2022
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

Կրկին տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագ: Սբ. Պատարագը Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի ձեռամբ  անցկացվեց

 

կիրակի օրը՝ 02.10.2022թ.-ին, ժամը՝ 15.00-ից,

Փրկչի եկեղեցում (Erlöserkirche)՝ հետևեյալ հասցեում.

Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:


Պատարագում մատուցվեց հոգեհանգստի կարգ Ադրբեջանի կողմից սանձազերծած սպետեմբերյան սահմանային բախումների ընթացքում անմահացած մեր հերոսների համար։


Պատարագից անմիջապես հետո հյուրերը հրավիրվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝ մասնակցելու Հայաստանում ներկա իրավիճակի շուրջ քննարկմանը, որտեղ մատուցվեց նաև հայկական խորոված։

 

Սիրով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ