Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Փրկչի եկեղեցում Ավետարաական Պաուլ Գերհարդի անվան համայնքի կողմից 2022թ.-ի հունիսի 18-ի ամառային տոնախմբության շրջանակում տեղի ունեցավ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի երաժշտական միջոցառում։ Երաժշտության ուսուցչուհի Սվետլանա Մուրադյանի ղեկավարությամբ դպրոցի աշակերտները կատարեցին հետևյալ հայկական ժողովրդական երգերը. «Հոյ Նազան յարս» և Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։ Տոնախմբությանը ներկա էին ոչ միայն հայ հանդիսատեսներ, այլ նաև գերմանացի հյուրեր։ ՀԵՄԱ հ/կ-ն այս տարի նույնպես ներկայացավ իր տաղավարով, որով եկեղեցուն կից պուրակում համատեղ թեթև և բարեկամական մթնոլորտում ավետարանական համայնքի անդամներին առաջարկվեց հայկական խորտիկներ, գինիներ և ձեռագործ աշխատանքներ: Հասույթը տրամադրվել է Բեռլինի Հայկական Դպրոցի ընթացիկ կարիքներին։ Այս միջոցառումը հնարավորություն ընձեռնեց ամառային արձակուրդնեը մեկնարկելու լիարժեք ավյունով։