2014թ.-ի մայիսի 4-ին՝ աշխարհապատրանք կիրակի օրը, Բեռլին-Լիշտենբերգի «Փրկչի» եկեղեցում նորին սրբազնություն Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի մատուցմամբ կազմակերպվեց եւ անցկացվեց Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ պատարագ: Պատարագին օժանդակեց Գյոթինգեն քաղաքից հատուկ ժամանած հյուր Հակոբ սարկավագը, ով առաջին անգամ էր այցելում ՀԵՄԱ հ/կ:
Պատարագի ընթացքում սրբազան հայր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հավաքաված հավատացյալ ժողովրդին բացատրեց աշխարհապատրանք կիրակի օրվա խոհրհուրդն ու նշանակությունը: Ապա կոչ արեց իր հավաքվածներին կիրառել իրենց հավատքը ի սեր եկեղեցո եւ առավել միահամուռ ու հավաքական գործել եկեղեցու շուրջ՝ հարգելով ու սատարելով միմյանց: Պատարագի ավարտից հետո սրբազան հայրը լուսանկարվեց պատարագին մասնակից բեռլինաբնակ քրիստոնյա հավատացյալների հետ, ապա Ավետարանչական եկեղեցու Պաուլ Գերհարդի անվան համայնքի սրահում մասնակցեցին տոնական ընթրիքին: Մթնոլորտը ջերմ էր եւ բարեկամական: