IMG-LOGO

Ամառային տոնախմբություն ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի հետ

07-07-2016
IMG

Հուլիսի 2-ին անձրևոտ օր էր։ Սակայն հունիսի 2-ին միևնույն ժամանակ ջերմ մթնոլորտում էր անցնում Բեռլինի Լիխտենբերգ թաղամասում գտնվող Ֆրիդրիխսֆելդե եկեղեցում ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի կողմից կազմակերպված  հետաքրքիր ծրագիրը։    

Ամառային տոնախմբությունը սկսվեց ժամը 14.00-ին <<Սակայն աստված բարին արեց>> խորագրով ընտանիքներին նվիրված պատարագը։ Պատարագից հետո թատերական բեմականացմամբ գերմանական ավետարանական եկեղեցու անդամների կողմից ներկայացվեցին ասվածաշնչից հատվածներ։    

 

Ամառային տոնախմբության ծրագրին ակտիվորեն մասնակցում էին ՀԵՄԱ անդամները։ Սկզբում ՀԵՄԱ դպրոցի սաները երաժշտական ձևավորմամբ աջակցեցին վերոհիշյալ Սբ. Պատարաին՝ կատարելով <<Կիլիկիա>> և <<Էրեբունի-Երևան>> երգերը։ Գերմանացի հանդիսատեսները այս կատարումից շատ հուզվեցին և անմիջական հետաքրքրություն ցուցաբերեցին համատեղ կազմակերպելու <<Հայաստանը երեկ, այսօր և վաղը>> թեմայով տեղեկատվական մշակույթային համատեղ մի երեկո։     Այնուհետև ՀԵՄԱ տաղավարի մոտ, որը տեղադրված էր եկեղեցու բակում մնացած տաղավարների կողքին, հայ ակտիվիստները հյուրերին առաջարկեցին հայկական ուտեստներ. գաթա, կարկանդակներ, թխվածքներ և այլն։  

Օրն ավարտվեց ուրախ և բարեկամական տրամադրությամբ:  

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.youtube.com/watch?v=fnezCS8f9g0&feature=youtu.be (Ամառային տոնախմբություն ավետարանական Պաուլ Գերհարդի անվան համայնքի հետ )

Պատկերասրահ

Տեսադարան