IMG-LOGO

«Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպությունը տոնեց Սբ. Զատիկն ու Մայրության օրը

08-04-2018
IMG

Ապրիլի 8-ին ՀԵՄԱ հ/կ անդամներն ու նրան կից հայկական կիրակնօրյա դպրոցի սաները Բեռլինի Լիխտենբերգ շրջանում գտնվող ավետարանական «Ամենափրկիչ» եկեղեցում համատեղ կազմակերպել էին Սբ. Զատկին և մայրության տոնին նվիրված տոնախմբություն: Տոնին մասնակցում էին նաև աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և Հայաստանից ժամանած հյուրեր: Սբ. Զատկի տոնակատարությունը սկսվեց ժամերգությամբ, որը ձեռնեց Բեռլինի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրեիլյանը: Իր քարոզում նա նախ շնորհավորեց մայրերին և քույրերին կանանաց տոնի կապակցությամբ, ապա բացատրեց Քրիստոսի հարության Սբ. Զատկի խորհուդը: Ժամերգությանը հաջորդեցին «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության կիրակնօրյա հայկական դպրոցի սաների երգչախմբային կատարմամբ ելույթները և վերջիններիս կողմից Սբ. Մեսրոպ Մաշտոցի «Ձոն ի Քրիստոս» աղոթքի մեղեդիական հաջորդիվ ասմունքը: Ապա երեխաներն ու հավաքված հյուրերը տեղափոխվեցին «Ամենափրկիչ» եկեղեցուն կից բացօթյա պուրակ, որտեղ հայկական խորովածի, համեղ ուտեստների շուրջ երեխաների քրքիջով ու ուրախ խաղով տոնակատարությունը շարունակվեց բարձր տրամադրությամբ մինչև ուշ երեկո: Այս հանդիսությունը եղավ ևս մեկ առիթ մատաղ սերնդին բացատրելու հայի քրիստոնեական ինքնության պահպանման կարևոր ավանդույթի՝ Քրիստոսի հարության տոնի նշանակությունը: Հանդիսավոր այս օրը լի էր բարությամբ և սիրով: Այն ավարտվեց շուտով վերստին հանդիպելու հույսով:  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

Հայր Մեր... - Vater Unser...

 

Պատկերասրահ

Տեսադարան