Դասի ընթացքում ներկայացվում է Հայկական Լեռնաշխարհը: Տրվում է «Լեռնաշխարհ» բառի բացատրությունը: Ներկայացվում են մի քանի կարևոր լեռներ, լեռնագագաթներ, գետեր եւ լճեր: Բնական պաշարների և օգտակար հանածոների մասին է խոսվում:
Պատմությունը սկսվում է դասավանդվել վաղ քարե դարի ժաանակաշրջանից և հեշտացված կերպով մատուցվում մինչև նորագույն շրջան։
Աշակերտներին հարցվում են պատմական Հայաստանի մայրաքաղաքների մասին: Հարցվում է Հայաստանի հարևան պետությունների եւ նրանց դերի մասին Հայաստանի պատմության մեջ: Երեխաներին հանձնարարվում է սովորել Մեծ Հայքի 15 նահանգների անունները, աշխարհագրական դիրքը և մոտավոր բնութագիրը: