IMG-LOGO

Պատվավոր անդամ պորֆ․ դր․ Մարտին Պետցոլդ (2013-2017թ․թ․/ին Գերմանական Բունդեսթագի պատգամավոր)

01-01-1970
IMG

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 15.07.2017թ.

 

  Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,

Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի գերապատվելի և գործերի տնօրեն պարոն Յոախիմ Չիրպկա,

Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական տիկին Հասմիկ Սահակյան,

Սիրելի պարոն դոկտոր (իսկ այժմ նաև պրոֆեսոր),

գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդ,

Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Հարգարժան տիկնայք և պարոնայք,  

 

գերմանական ժողովրդական բանահյուսությունում կա մի ասացվածք. «Յուրաքանչյուր մարդ իր կյանքի դարբինն է»: Իսկ հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակն էլ այս մասին ասում է. «Մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա, աշխարհն է շալակած տանում...»: Սիրելի Մարտին, կարծում եմ Դու պատկանում ես վերջինների թվին: Իսկ թե դա Քեզ միշտ առավելություն կբերի թե՞ ոչ, ես դա չգիտեմ: Այլոց համար՝ միանշանակ այո: Որպես Գերմանական Բունդեսթագի պատգամավոր դու չափազանց բազմազբաղ ես և ինչպես Դու կասեիր «իմ գեղեցկագույն Լիխտենբերգ շրջանի համար» անում ես կրթության, մշակույթի, քաղաքաշինության և ընդհանրապես՝ տնտեսության ոլորտներում բազմաթիվ գործեր: Ցանկանում ես թվով ավելի շատ մարդկանց ապահովել հացով և պատշաճ աշխատավարձով, խթանել մրցակցությունը, քաղաքականության և մարդկանց միջև անջրպետը վերացնել ու Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բոլոր մարդկանց համար դառնալ հասանելի: Գերմանական Բունդեսթագում Դու դրսևորեցիր կամք և արիություն՝ պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը ու վերացնել նրա թողած հետևանքները, օրինակ՝ պատմության այս գորշ գլուխը թեմատիզացնելով դպրոցական դասագրքերում: Ուսերի վրա բեռ կրելը երբեմն կարող է ծանր լինել, սակայն այն ամրապնդում է մարդուն և նրան ավելի ուժեղացնում:  

Մարտին Պետցոլդը ծնվել է 1984թ.-ի սեպտեմբերի 6-ին Մոսկվայում՝ գերմանացի ֆիզիկոսի և լրագրողի ու հայ բանասերի ընտանիքում: Մեծացել է Բեռլինում, իսկ մանկությունն ու պատանեկությունը մասամբ անցկացրել է Երևանում և Մոսկվայում: Ուսանել է միջազգային մենեջմենտ և տնտեսության իրավունք, իսկ 2011թ.-ին 29 տարեկան հասակում Բեռլինի Հումբոլդի Համալսարանում արժանացել է գիտությունների դոկտորի տիտղոսին: 2011թ.-ից ի վեր Լիխտենբերգ շրջանի ՔԺՄ կուսակցության նախագահն է: Այդ թվում նաև «Մրցակցային քաղաքականություն» առարկայից Միտտվայդա ԲՈԻՀ-ի, իսկ «Տարածաշրջանային տնտեսական զարգացում» առարկայից՝ Բեռլինի Տեխնիկական և Էկոնոմիկայի ԲՈԻՀ-ի կրթական գծով հանձնակատարն է: 2013թ.-ից նա որպես Բեռլինի ամենաերիտասարդ պատգամավոր նստած է Գերմանական Բուդեսթագում:  

 

Սիրելի' Մարտին, տարիներ շարունակ ստանձնել ես Բեռլինում անցկացվող Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի հովանավորությունը, որոնք արդեն երեք տարի շարունակ, ի թիվս մնացյալի, նաև քո ջանքերի շնորհիվ անընդմեջ տեղի են ունենում: Սուրբ պատարագները, համերգները, դասախոսությունները, գեղարվեստի ցուցահանդեսները և երեխաների ու պատանիների համար պատրաստված ծրագրերը նույնքան հարստացրել են Բեռլին քաղաքի մեր գեղեցկագույն շրջանը՝ Լիխտենբերգը:  

 

Սիրելի' Մարտին, մենք երախտապարտ ենք Քեզ Բեռլինում հայ հանրության համար քո ներդրած սրտագին ջանքերի և այն առաքելության համար, որը Դու նախաձեռնել ես գերմանա-հայկական հարաբերությունների խորացման նպատակով, և սույնով շնորհում ենք Քեզ «Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա» հանրային կազմակերպության պատվավոր անդամակցությունը:   Սիրելի' Մարտին, ավարտին թույլ տու'ր մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել իմ և մեր միության մյուս անդամների անունից Զեելգրոս առևտրի կենտրոնում միջնորդելու համար, որը մեր միությանը նվիրաբերեց 10 խաղատուփ շախմատ՝ վերջիններս  Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի հետ համատեղ օգտագործելու նպատակով: Վերջում նաև թույլ տու'ր Քեզ և կնոջդ՝ Իվոնին, շնորհավորել Ձեր մեկամյա ամուսնության հոբելյանի կապակցությամբ, որն այսօր է:   Այժմ խնդրում եմ մոտենալ և վերցնել ՀԵՄԱ հ/կ անդամակցությանդ պատվոգիրը և պատվո մրցանակը: Շնորհակալություն:  

 

Երախտագիտությամբ և բարի ցանկություններով՝ Ձեր  

 

Միքայել Մինասյան  

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ


Պատկերասրահ

Տեսադարան