Հարգելի պարոն Յուրի Ենգոյան,
անչափ երախտապարտ ենք «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը, ի դեմս Ձեզ որպես վերջինիս Նախագահի, գերմանահայերի հավաքական մարդասիրական բեռները Գյումրի քաղաքում և նրա հարակից համայնքներում կարիքավոր, բազմազավակ, հաշմանդամ զինվորներ ունեցող ընտանիքներին բաշխելու գործում ունեցած Ձեր ջանադրության համար։ Մենք հզոր ենք մեր հավաքական ուժով և այս գործում ունեցած Ձեր ավանդով Դուք ապացուցում եք այս տեսլականը։
Հավերժ Փա´ռք ու Պատի´վ մեր Նահատակներին։
Շնորհակալությու´ն երախտագետ ապրողաց։
Երախտավոր բարեողջույններով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն
ք․ Բեռլին, 18 մարտի 2021թ․