IMG-LOGO

Օգնություն Հայաստանին ընդդեմ COVID 19-ի

07-04-2020
IMG

Սիրելի հայրենակիցներ,

սիրելի բարեկամներ,

 

Հայաստան Համահայկական Հիմնադրամի (ՀՀՀ) Գերմանիո մասնաճյուղը և Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությունը (ՀԳԲԲՄ) համատեղ կազմակերպել են դրամահավաք, որը կոչված էր օգնելու Հայաստանի Հանրապետությանը COVID-19 համաճարակի դեմ պայքարելու գործին:

 

Վերոնշյալ կազմակերպություններն ակնկալում են մեր բոլորիս մասնակցությունը ևս մեկ անգամ Հայրենիքի սատարման գործին:

 

2020թ․-ի ապրիլի 7-ին ՀԵՄԱ հ/կ վարչությունը իր  Waths Up խմբում ակտիվ քննարկման ժամանակ որոշեց ընդառաջել վերոնշյալ կազմակերպությունների կոչին և 1000,00 եվրո նվիրաբերել Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միության հաշվեհամարին COVID-19/ի դեմ պայքարում Հայաստանի ազգաբնակչությանն օգնելու նպատակով։

 

Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստան Համահայկական Հիմնադրամի (ՀՀՀ) Գերմանիո մասնաճյուղին և Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությանը (ՀԳԲԲՄ) այս համավարակի դեմ իրենց անմնացորդ նվիրաբերումի համար։

 

Երախտագին բարեողջույններով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ