Սիրելի հայրենակիցներ,
Լիբանանում վերջին տարիներին անասելի կերպով վատթարացել է տեղի ազգաբնակչության տնտեսական և սոցիալական դրությունը։ Այս ճգնաժամին լրցուցիչ հարված հասցրեցին կորոնավիրուսի համավարակը և այս տարվա օգոստոսի 4-ին տեղի ունեցած ահռելի պայթյունը, որը հեռու չէր գտվում հայկական Բուրջ Համուդ թաղամասից։
Մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով նախ և առաջ արձագանքեցինք Հայ Օգնության Միության, ապա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություն կատարելու կոչերին և մեր միության կողմից սկզբից նվիրաբերեցինք 1000 եվրո ՀՕՄ-ի հատուկ հաշվին, ապա ևս 500 եվրո «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Դժվար պահին դրացուն օգնելը վսեմ գործ է, առավել ևս, որ դրացին քո հայրենակիցն է։
Ջերմ բարեողջույններով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն
15 օգոստոսի 2020թ․