ՀԵՄԱ հյ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի 2018-20թ․թ․-ին հայերենի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանին․
Սիրելի Կարինե Հովհաննիսյան,
շնորհավորում ենք Օդերի Ֆրանկֆուրտում գտնվող Վիադրինայի անվան Եվրոպական համալսարան ընդունվելու կապակցությամբ։
Դուք հրաշալի աշխատանք եք տարել ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի աշակերտների հետ, ինչը մեր վարչությունը շատ բարձր է գնահատում։
Ցանկանում ենք բարձր առաջադիմություն և ատենախոսության բարեհաջող պաշտպանություն վերոհիշյալ համալսարանում, ինչպես նաև մասնագիտական վերելքներ ու երջանիկ ընտանեկան ապագա։
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն
ք․ Բեռլին, 20 հոկտեմբերի 2019թ․