<<Ինչ-որ տեղ ծաղկում է հրաժեշտի ծաղիկը ու ցրում թերթիկների փոշին ամենուր, որի բույրն ենք շնչում մենք հիմա, նույնիսկ նաև մոտալուտ քամուց կշնչենք մենք հրաժեշտ>>: Ռայներ Մարիա Ռիլկե
Սրտի խորին ցավովտեղեկացանք Պետցոլդների ընտանիքում Ալինա Մարտիրոսյան-Պետցոլդի վաղաժամ մահվան մասին: Դաշնային վաստակավոր Խաչի շքանշանակիր, Բեռլինի Լիխտենբերգ-Հոհենշյոնհաուզեն շրջանի ավագանի, Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի մայրը և հպարտ հայի դուստրը, ով իր եռանդուն աջակցությունն էր ցուցաբերում հայ համայնքին, այդ թվում նաև Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի շրջանակում, 2017թ.-ի դեկտեմբերի 9-ին հեռացավ մեզանից:
Այս ծանր կորստի կապակցությամբ մեր խորին կարեկցանքն ենք հայտնում Պետցոլդների ընտանիքին և Ալինային հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը հայանպաստ գործում իր անմնացորդ նվիրումի համար:
Մխիթարող ողջույններով
ՀԵՄԱ հ/կ Վարչություն