IMG-LOGO

Պատժամիջոցներ ընդդեմ Ադրբեջանի և աջակցություն Հայաստանին

26-09-2023
IMG

Դաշնային Կանցլեր

պարոն Օլաֆ Շոլցին

 

ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար

պարոն Ժոզեպ Բորրելլին

 

Գերմանիայի ՔԺՄ կուսակցության նախագահ

պարոն Ֆրիդրիխ Մերցին,

 

Բեռլին, 26 Սեպտեմբերի 2023թ․

 

#Պատժամիջոցներ ընդդեմ Ադրբեջանի և աջակցություն Հայաստանին

 

Հարգելի Դաշնային Կանցլեր պարոն Շոլց,

հարգելի ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար պարոն Բորրելլ,

հարգելի Գերմանիայի ՔԺՄ Նախագահ պարոն Մերց,

 

հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տիրող դաժան իրավիճակը, որտեղ դեռևս 120․000 մարդ ադրբեջանական զինված ուժերի կողմից անօրեն կերպով պահվում են շրջափակման մեջ, պահանջում ենք հստակ կերպով դատապարտել Ադրբեջանին և նրա նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։ Հատկապես պահանջում ենք կիրառել տնտեսական սանկցիաներ՝ արգելափակելով Ադրբեջանից դեպի ԵՄ առաքվող նավթի ու գազի հոսքը։ 

 

Մենք պահանջում ենք նաև պատժամիջոցներ սահմանել յուրաքանյուր այն անձի նկատմամբ, ով պատասխանատու է արցախաբնակ ժողովրդի նկատմամբ ապօրինի հարձակումներ կատարելու կամ դրանք ֆինանսավորելու, աջակցելու, ինչպես նաև Արցախի ապօրինի շրջափակման և մարդու արժանապատվության և Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ կատարելու համար կամ շահում է դրանցից։

 

Վտանգված են հազարավոր անմեղ քաղաքացիների կյանքեր։ Լեռնային Ղարաբաղում հայկական գյուղերի և քաղաքների վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո կան շատ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ ծծկեր մանուկներ և երեխաներ։

 

Այնտեղ ժողովուրդը փորձում է թաքնվել նկուղներում, որպեսզի խուսափի ադրբեջանական զինվորների կողմից իրականացվող գնդակահարություններից, բռնաբարություններից և գլխատումներից։

 

Լեռնային Ղարաբաղում հայերին նվազագույն պահանջների բավարարման ադրբեջանցիների կողմից  դիտավորյալ մերժումը և այդ մերժման հետ կապված մարդկանց «սովամահ» անելը որպես միջոց՝ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խումբ ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու նպատակով բավարարում է 1948թ․-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի Ցեղասպանության դրույթը, ինչպես նաև Մարդկության դեմ գործած հանցանքի դրույթը՝ համաձայն Ժողովուրդների Քրեական Օրենսգրքի հոդված 7, պարբերություն 1-ի։

 

Ելնելով վերոհիշյալից՝ անհրաժեշտ է գերմանա-ֆրանսիական առաջնորդությամբ շտապ ուղարկել ԵՄ խաղաղարար առաքելություն վերոհիշյալ տարածաշրջան, ինչպես նաև այնտեղ գործարկել միջազգային վերահսկողական մեխանիզմներ։

 

Վախենում ենք նաև Հայսատանի Հանրապետության տարածքի վրա հարձակումից։ Այս ուղղությամբ Ադրբեջանի կառավարությունը արդեն բազմիցս արտահայտվել է։ Որպես հիմնավորում ադրբեջանա-թուրքական կողմը հիմնականում ներկայացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելուց Հայաստանի հրաժարվելը։ Զանգեզուրը սակայն մաս է կազմում Հայաստանի Հանրապետության և նման միջանցքի ուժով բացելը հանդիսանում է ժողովուրդների իրավունքների կոպտագույն խախտում։

 

Միջազգային հանրության թերևս Ցեղասպանության կոնվենցիայի պայմանագրին մասնակից պետությունների չմիջամտելը  նշանակում է ընդունել Հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող մի նոր Ցեղասպանությունը և դրանով մեղք վերցնել իր վրա։

 

Այժմ պետք է Ադրբեջանի դեմ սահմանվեն պատժամիջոցներ, արագորեն ներգրավել ՄԱԿ-ի հաստատություններին և Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի Հանրապետությունում երաշխավորել մարդկանց անվտանգությունը։

 

Եկել է գործելու ճիշտ ժամանակը։

 

Հարգանքներով՝

 

ստորագ․                                                                  ստորագր․

Պրոֆ․ դր․՝ Մարտին Պետցոլդ                                 Միքայել Մինասյան

- Պատվավոր անդամ -                                             - Առաջին Նախագահ -

- Բեռլինի Պատգամավորական տան անդամ -


Պատկերասրահ