ԱՐՑԱԽՈԻՄ ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ՌՈԻՄԲԵՐՈՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌՄԲԱՀԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՆՅՈԻԹԵՐ․ ՍԿԶԲՆԱՂԲՅՈԻՐԸ՝ ԳՈՅԱՄԱՐՏ
Ֆոսֆորային ռումբերը, որոնք Լեռնային Ղարաբաղում օրեր շարունակ գործադրվում են Ադրբեջանի կողմից, ոչնչացրել են մոտ 1815հա անտառային տարածքներ։
Ադրբեջանը հարձակվում է ոչ միայն Արցախի հայ խաղաղ ազգաբնկչության և քաղաքացիական ենթակառույցների վրա, այլև՝ անտառապատ տարածքների։ Նրանցից մի քանիսի մակերեսը մինչև օրս դեռ այրվում են։ Այս միջոցառումը բացահայտ հետապնդում է խոցելու և ոչնչացնելու քաղաքացիական հայ ազգաբնակչության այն մասին, որը ռազմական գործողություններից փորձում է պատսպարվել անտառներում։
Արցախում մարդու իրավունքների օմբուդսմեն պարոն Արտակ Բեգլարյանը զգուշացնում է տարածաշրջանում ծավալվող էկոլոգիական աղետի վերաբերյալ։
Քաղաքացիական ազգաբնակչության դեմ ֆոսֆորային ռումբերի կիրառումը որպես այրող զենք արգելված է Ժնևյան համաձայնագրի 1977թ․-ի հավելյալ արձանագրություններում (Protocol on Prohibitions or Restrictions on the use of Incendiary Weapons /protocol III/, art. 1)։
Սպիտակ ֆոսֆորը ոչնչացնում է ոչ միայն բնությունը, այլ նաև բարձր թունավորում պարունակող իր գոլորշիներով վնասում ազգաբնակչության առողջությունը։
«Միջազգային հանրությունն այս հանցագործությունը պետք է խիստ դատապարտի»,- նշում է պարոն Միքայել Մինասյանը։
Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն, հիմնադրված 2012թ․-ին Բեռլինում, հանրօգուտ կազմակերպություն է, որը խթանում է եվրրոպացի և հայ մասնագետների համագործակցությունը տնտեսության, մշակույթի և քաղաքականության ոլորտներում։