IMG-LOGO

Բաց նամակ ի աջակցություն Ղարաբաղի քաղաքացիական ազգաբնակչությանը

06-10-2020
IMG

Գերմանա-թուրքա-հայկական
ընկերակցություն հ/կ

YMUSIC
Reinbeckstrasse 28
12459 Berlin

 

                                                                        ք․ Բեռլին, 06․10․2020թ․

 

Բաց նամակ ի աջակցություն Ղարաբաղի քաղաքացիական ազգաբնակչությանը

 

Հարգարժան տիկնայք և պարոնայք,

 

2016թ․-ի հունիսի 2-ին Ձեր բարձր տան անդամները երկար վարանումներից հետո համաձայնեցին․ բացարձակ մեծամասնությամբ հայերի և Օսմանյան Կաայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների հետապնդումները դատապարտեցիք որպես Ցեղասպանություն և խոստովանեցիք Գերմանական Կայսրության մեղսակցությունը այդ ոճրագործությունում։

 

Սեպտեմբերի 27-ից սկսյալ Ղարաբաղում կրկին տիրում է պատերազմ։ Կրկին անգամ հայերին սպառնում է մահ և ոչնչացում՝ սանձազերծված նեոօսմանյան թուրքական և ադրբեջանական կառավարությունների կողմից։ Թուրքիայի նախագահ Էրդողանը միանշանակ դեմ է խոսում ադրբեջանցիների և հայերի միջև խաղաղության բանակցություններին։ Ոչ միայն Ստամբուլում, նաև Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամանքի և իրական հարձակումների։ Մենք կոչ ենք անում  Ձեզ․ Մի´ դիտեք այս ամենին անգործունյա կերպով։

 

Անցյալի մեղսակցության ճանաչումը իր հետ բերում է ներկայի և ապագայի նկատմամբ պատասխանատվություն։ Այս իսկ պատճառով աղերսում ենք Ձեզ․ Խոսե´ք հօգուտ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ազգաբնակչության։ Գերմանիան, լինելով Եվրոպական Միության Խորհրդարանի նախագահ երկիր և Միավորված Ազգերի Կազմակերպության անվտանգության Խորհրդի անդամ՝ Դաշնային կառավարությունը կրում է պատասխանատվություն և ունի միջոցներ՝ ակտիվորեն ներազդելու պատերազմող կողմերի վրա և պաշտպանելու մարդկային կյանքերը։

 

- գոտեպնդվե´ք անմիջապես հրադադար հաստատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մի նոր բազմակողմ խաղաղության նախաձեռնություն սկսելու համար,

 

- ջանք գործադրե´ք Թուրքիային գերմանական զենքեր մատակարարելու դադարեցման համար և սահմանե´ք զանգվածային սանկցիաներ հակահայկական պատերազմներ սանձազերծողների դեմ։

 

Կառնիկ Գրեգորեան, լրագրող և ռեժիսոր

Մարկուս Ռինդտ, Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի ղեկավար

Մարկ Սինան, երաժիշտ,

Իլիաս Կեվորկ Ույար, փաստաբան,

պրոֆ․ դր․ Թաներ Ակճամ, պատմաբան, Կլարկի համալսարան, ԱՄՆ

Դոգան Ակհամլի, գրող-հեղինակ

Լիանա Ալեքսանյան, հռենոսյան գերմանական օպերայի սոպրան երգչուհի

Աննա Արիջանյան, լրագրողուհի,

Իմրան Այատա, հրապարակախոս

Բերիվան Այմազ, երկրամասային խորհրդարանի պատգամավոր, Կանաչների միություն 90 կուսակցությունից

Հայկո Բաղդատ, լրագրող

դր․ Դիտմար Բարտչ, գերմանական Բունդեսթագում Ձախերի կուսակցության ֆրակցիայի նախագահ 

Հրաչուհի Բասենց, օպերայի երգչուհի

Ֆոլկեր Բեկ

Միրկո Բորտչ, ռեժիսոր

Անդրեաս Բոյդե, դաշնակահար

պրոֆ․ դր․ Քեմալ Բոզայ, քաղաքագետ, IUBH միջոազգային բարձրագույն հաստատություն, Դյուսելդորֆ

Նանսի Բրանդտ, դոկումենտալ ֆիլմեր նկարահանող

պրոֆ․ Բրեոյր, Լյուվենի արվեստների համալսարան

պրոֆ․ դր․ Բուրակ Չոպուր, քաղաքագետ, Էսսեն

Հասան Բուրգուչողլու, Ձախերի կուսակցություն

Լաուրա Ցվիերտնիա, լրագրողուհի

պրոֆ․ դր․ Միհրան Դաբաղ, ցեղասպանագետ, Բոխումի Ռուհր համալսարան

Մարուլա դի Կոմո, արվեստագետուհի

Մարիանա Դեինյան, լրագրողուհի

Բեն Դեիսս, Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Սիլվինա Դեր Մեգերդիչիան, արվեստագետուհի

դր․ Արաս Էրգյունես, փիլիսոփա, Էսսենի արվեստագիտական ինստիտուտ

Կորնելիա Էռնստ, Ձախերի կուսակցություն, Եվրոպական Խորհրդարանի անդամ

Ադրիան Ֆիգուերո, ռեժիսոր

դր․ Օլաֆ Գլյոկներ, պատմաբան, Պոտցդամի Մովսես Մենդելսսոհնի անվան կենտրոն

դր․ Մանուել Գոգոս, հրապարակախոս

Մարգրիտ Գրեգորյիան,

Պատեր Անսելմ Գրյուն

Նաիրի Հադոդո, դերասանուհի

պրոֆ․ դր․ Ֆոլկեր Հայնս, քաղաքագետ, Էսսենի մշակութաբանության ինստիտուտ

դր․ Ռոլֆ Հոսֆելդ, Լեպսիուսի տուն թանգարանի տնօրեն

Տոբիաս Հուխ, հրապարակախոս

պրոֆ․ դր․ Ստեֆան Իհրիգ, տնօրեն, Գերմանական և եվրոպական ուսումնասիրությունների Հաիֆայի կենտրոն

Եպիսկոպոս Սերովպե Իսախանյան

Դիետեր Յենիկե, ՀՀՎ միջազգային պարի տնօրեն

Դաստան Յասիմ, քաղաքագետ

Յան Յեսսեն, լրագրող

Յիլմազ Կահրաման, ՀՀՎ-ում ալեվիտ երիտասարդների միություն

Դելիա Կելլեր, գրաֆիկ-արվեստագետ

պրոֆ․ Մատիտջահու Կելլեր, դաշնակահարուհի

Ալբրեխտ Կիսեր, լրագրող

պրոֆ․ դր․ Հանս-Լուկաս Կիսեր, պատմագիտության պրոֆեսոր, Ցյուրիխի համալսարան և Վիոլենսի պատմության կենտրոն, Նյուկաստելի համալսարան, Ավստրալիա

Մեհմետ Կիլիչ, գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր, Հայդելբերգ

Աննեքատրին Կլեպշ, մշակույթի և տուրիզմի ավագանի, Դրեզդեն

Աստերիս Կուտուլաս, հրապարակախոս

Հոլգեր Կուհլա, դրամատուրգ

Ռիկարդա Լանգ, Կանաչների Միություն 90 կուսակցության դաշնային նախագահի տեղեկալ

Յան Լինդերս, դրամատուրգ

Չուզ Լոպես Վիդալ, արվեստագետ

Մաքս Լուքս, Կանաչների Միություն 90 կուսակցություն

Ալինա Մանուկյան, երգչուհի

Ռեչեպ Մարաշլի, հրապարակախոս

Մարկուս Մեկել, Գերմանիայի նախկին ԱԳՆ նախարար, Բունդեսթագի պատգամավոր 1990-2009թ․թ․

Ռայնհոլդ Մեսսներ, լեռնագնաց

Անդրեա Մոլինո, դիրիժոր

Բարբարա Մունդել

Օլիվեր Նեեհուս, ճարտարապետ

Ֆրանկ Նորդհաուզեն, լրագրող

Հելմուտ Օյհրինգ, կոմպոզիտոր

դր․ Եգեմեն Օյցբեկ, Academy in Exile հաստատության ակադեմիական կոորդինատոր, Էսսեն

Ճեմ Օյզդեմիր, Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների Միություն 90 կուսակցություն

Օսման Օկկան, Թուրքիա Գերմանիա մշակութային ֆորում, Քյոլն

Ռոնյա Օթման, գրող-հեղինակ

Կատերինա Պոլադեան, գրող-հեղինակ

Մարտինա Պրիեսսներ, ռեժիսոր

Տոմ Քվաաս, դերասան և ռեժիսոր

Չեմիլե Սահին, արվեստագետուհի

Մուսթաֆա Շահին, դոկումենտալ ֆիլմեր նկարահանող

Սաշա Մարիաննա Զալցմանն, գրող-հեղինակ

պրոֆ․ դր․ Օլիվեր Շիլլինգ, բիոքիմիկ

Վաչե Շարաֆյան, կոմպոզիտոր

դր․ Եվա-Մարիա Շտանգե, նախկին պետական նախարար

Մեհմետ Տանրիվերդի, Գերմանիայի քրդական համայնք

Կատարինա Թալբախ, դերասանուհի և ռեժիսորուհի

Սեսեդե Թերզիան, դերասանուհի

Ալի Էրթան Տոպրակ, Գերմանիայում քրդական համայնքի նախագահ

դր․ Յեկթան Թյուրքյիլմազ, մարդաբան, միջտարածաշրջանային ուսումնասիրությունների ֆորում, Բեռլին

Գւենայ Ուլուտունչոկ, ֆոտոլրագրող

Դանիել Վելդհոյն

Գյունտեր Վալրաֆ, լրագրող

Բրիտտա Վաուեր, ռեժիսորուհի

Մարկ Վրասսե, փիլիսոփա և արվեստաբան

Մաիկե Վետցել, գրող-հեղինակ

Սերդար Յուկսել, երկրամասային խորհրդարանի անդամ, Սոցիալ Ժողովրդավարական Կուսակցություն

 

Deutsch-Türkisch-Armenische Freundschaftsgesellschaft e.V. — c/o YMUSIC — Reinbeckstrasse 28 — 12459 Berlin — Fon +49 (0)30 9860838925
Mail marcsinan@marcsinan.com — Berliner Sparkasse — IBAN: DE67 1005 0000 0190 6488 56

 

http://aeae.eu/wp-content/uploads/1105897726.pdf