IMG-LOGO

Կրթական այցելություն Պոտսդամում Լեպսիուսի տուն-թանգարան

19-04-2026
IMG

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի բարեկամներ,

 

ինչպես գիտեք շուտով Ապրիլի քսանչորսն է, Հայոց Ցեղասպանության օրը։ Այդ կապակցությամբ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի  Հայկական Դպրոցի սաները, իրենց ծնողների և դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ միասին, դպրոցի տնօրեն Մ. Մինասյանի գլխավորությամբ այցելեցին Պոտսդամ քաղաքի Լեպսիուսի անվան տուն֊թանգարան։

 

Չնայած անդադար տեղացող անձրևին և ցուրտ եղանակին` կարողացանք նախապես պայմանավորված ժամին լինել տեղում։ Այնտեղ մեզ դիմավորեց դր. Հայկ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց Հայոց Ցեղասպանության դրդապատճառները, կազմակերպիչներին և նրա հետ կապված իրադարձությունները։ Իչպես նաև  բացատրեց, թե որ՞ն է տարբերությունը ցեղասպանության և կոտորածների միջև, որոնց  ենթարկվել է մեր բազմաչարչար ժողովուրդը ինչպես Օսմանյան Կայսրությունում, այնպես էլ Քեմալ Ատաթուրքի ազգայնամոլ Թուրքիայում։

 

Գենոցիդ՝ ցեղասպանություն բառը երեխաներին հասանելի լեզվով և հետաքրքիր օրինակներով բացատրեց պարոն Մ. Մինասյանը։ Մոտավորապես մեկ ժամից ավել տևած այս դասախոսության ժամանակ երեխաները կլանված լսում էին  և վերջում Պարոն Մինասյանի կողմից հնչեցրած հարցին' թե երեխաները այսօր ին՞չ սովորոցին, նրանք բոլորը իրենց  մտքերը արտահատեցին և մենք ծնողներս հասկացանք, որ այս այցելությունը իզուր չէր և այն նպաստեց գենային հիշողության արթնացմանը մեր երեխաների մեջ։

 

Երեխաները լսելով դր. Հայկ Մարտիրոսյնի պատմությունը Յոհաննես Լեպսիուսի մասին, ով իր հնարավորության սահմաններում պաշտպանել է ջարդերից մազապուրծ եղած հայերին, երեխաների համար կազմակերպել որբանոցներ, որտեղ նրանք կրթվել և դաստիարակվել են, ինչպես նաև նա հիմնել էր գորգացործության, կոշկագործության մանուֆակտուրա, որտեղ գործված գորգերը վաճառվել են ի նպաստ որբանոցի ծախսերի։ Լսելով այս ամենը երեխաները գաղափար կազմեցին մարդասիրության, դիմացինի ցավը  որպես իրենը ընկալելու, պարզապես կարիքավորին օգնելու և պաշտպանելու մասին, որոնք այնքան  կարևոր են և պակասում են մեր օրերում։

 

Մենք շրջեցինք նաև թանգարանի սենյակներով, որտեղ տեսանք բազմաթիվ նկարներ Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ , հատկապես տպավորիչ էր գորգագործների նկարը և պատին ամրացված Արարատի մեծ և գեղեցիկ նկարը, որի մոտ և խմբակային լուսանկարվեցինք։ Շենքի երկրորդ հարկում գտնվող բնօրինակ կահավորմամբ պահպանված Յոհաննես Լեպսիուսի աշխատասենյակը և տասնութ հազար նամակներն ու թերթերում տպագրված հոդվածները պարունակող գրադարանը լիարժեք կերպով մատնացույց էին անում Լեպսիուսի տան կաևորությունը Ցեղասպանության ուսումնասիրության գործում։

 

Մենք վերադարձանք այնտեղից հասկանալով, որ մարդասիրությունը, բարեսրտությունը, որոնք բնորոշ են քրիստոնյա մարդուն և որոնք շատ կաևոր են բոլոր ժամանակներում։ Բոլորս վերադարձանք շատ տպավորված..... և ինչու՞ ոչ, նաև մի փոքր ավելի բարիացած։

 

Որպես ծնող իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչ պարոն Միքայել Մինասյանին և օրվա համադրող պատմաբան և ցեղասպանագետ դր. Հայկ Մարտիրոսյանին։

 

Սիրով'  Լիլիթ Գևորգյան։