IMG-LOGO

Շրջագայություն «Հոլլանդ» պուրակում

20-06-2025
IMG

Հունիսի 21֊ի Բեռլինի ՀԵՄԱ հ/կ կից կիրակնօրյա հայկական դպրոցի սաները իրենց ծնողների և ուսուցչուհիների ուղեկցությամբ մի գեղեցիկ էքսկուրսիա անցկացրեցին " Հոլանդ" ժամանցային պարկում։ Տարիքով մեծ երեխաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հոլանդական ծաղիկների բազմաթիվ տեսականուն և իհարկե հոլանդական ազգային ավանդույթները բնութագրող փայտյա կոշիկներին և բազմագույն կակաչներին։ Ավելի փոքր տարիքի աշակերտները ամբողջությամբ ընկղմված էին խաղի մեջ, որին իհարկե նպաստում էր նաև արևային գեղեցիկ եղանակը։ Նույնիսկ ամենափոքրիկները' Լեոն և Տիգրանը իրենց ուրախ ժպիտով գոհ ու երջանիկ էին։ Օրվա վերջին երեխաները մի փոքր արևահարված դեմքերով և գոհ տեսքով վերադարձան տուն։


Այս հետաքրքիր ուղևորությունը, որը առաջարկվել էր ծնողների կողմից, կարելի է ասել,որ ստացվեց։

 

Սիրով '

 

Լ.Գևորգյան։