Սիրելի բարեկամներ,
2024թ․-ը մոտենում է իր տարեվերջին։ Տարին լի էր վերելքներով և վայրէջքներով։ ՀԵՄԱ հ/կ համար 2024թ․-ը նախապատրաստության տարի էր՝ միավորելու եվրոպահայ մասնագիտական ներուժը, տարածելու հայ հարուստ մշակույթը բեռլինաբնակ հանրության մեջ, ստեղծելու Բեռլինի Լիխտենբերգ շրջանի և Երևանի Կենտրոն վարչական տարածքների միջև քույր քաղաքների փոխգարծակցության գրավական և օժանդակելու Հայաստանի սոցիալապես խոցելի մեր հայրենակիցներին՝ ստանալ բարձրորակ ՏՏ կրթություն՝ առաջիկա մեկ տարում աշխատատեղ ձեռք բերելու հեռանկարով։
Մեր միության առաջնային խնդիրների թվում է մնում նաև հայի ինքնության պահպանումը Բեռլինում և այս առումով անհամեմատ բարելավվել է ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցման որակն ու դասընթացների հաճախականությունը։
Այս ամենը հուսադրող է և մենք 2025 թվականի շեմին լիահույս զգացմունքով շնորհավորում ենք Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում բոլորին բարեբեր, երջանիկ և խաղաղ 2025 թվական։
Եվ որպես անակնկալ նվեր սիրով հրավիրում ենք մասնակցելու ամանորյա Բեռլինի հայկական դպրոցի տոնախմբությանը, որը տեղի կունենա
2025թ․-ի հունվարի 11-ին, ժամը՝ 15․00-ին
«Փրկչի»(Erlöserkirche) եկեղեցում, հասցեն՝ Nöldnerstr. 43, 10317 Բեռլին։
Այս տոնական օրվա մեր պատվավոր հյուրն է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Մարտին Շեֆերը։
Տոնական հանդիսությունից հետո սիրով հրավիրում ենք եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ մեզ հետ ճաշակելու ամանորյա ուտեստներ և մասնակից լինելու այս ուրախ տոնախմբությանը։
Մուտքը չափահասների համար՝ 20 եվրո/անձը
6 տարեկանից բարձ երեխաների և պատանիների համար՝ 10 եվրո/անձը։
Սիրով սպասում ենք Ձեզ։
Տոնական բարեմաղթանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն