IMG-LOGO

Մենք որպես հյուր ավետարանական Պաուլ Գերհարդտի անվան ծխական համայնքի ամառային տոնախմբությունում

29-06-2024
IMG

2024թ․-ի հունիսի 29-ին  մեր գործընկերը՝ Լիխտենբերգի բողոքական Պաուլ Գերհարդտի անվան ծխական համայնքը, հրավիրել էր մեզ մասնակցելու Փրկչի եկեղեցու շուրջ ամառային տոնախմբությանը։

 

Տոնախմբությունը մեկնարկեց ընտանիքների համար կարճ պատարագով, որը նախահաստատման բողոքական հոսքի թեկնածուները պատրաստել էին ավետարանի կոլեկտիվի հետ միասին: Թեման՝ Ելքը Եգիպտոսից։ Այնուհետև եկեղեցու հետևի բացատում հյուրերը հավաքվեցին սուրճ, տորթի և այլ համեղ ուտեստների շուրջ։ Մենք ունեինք մեր սեփական տաղավարը, որտեղ առաջարկեցինք հայկական ուտեստներ։ Ուտեստները պատրաստել էին Հայկական դպրոցի ծնողները և ուսուցչական կազմը։ Իհարկե, կային նաև բազմաթիվ խաղեր և ձեռագործ աշխատանքներ երեխաների և ընտանիքների մյուս անդամների համար, ինչպես նաև կատարվեց խաղարկություն: Փողային գործիքների նվագախումբը գեղեցիկ մեղեդիներով հոգում էր բարձր տրամադրության մասին։ Ապա մեր կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան երկու ավանդական պարային համարներով։ Հավաքված հյուրերը բացարձակ ոգևորությամբ ընդունեցին փոքրիկների կատարումը և շռայլեցին բավականին շատ գովեստի խոսքեր նրանց և ուսուցիչ Էրի Բարսեղյանի հասցեին։ Ելույթ ունեցավ նաև The Liederhaus երգչախումբը՝ Christian Rau-ի և Fredy Conrad-ի կատարմամբ: Ավարտին Փրկչի եկեղեցում տեղի ունեցավ ավետարանական համայնքի ամառային համերգ: Այնուհետև երեկոն ավարտվեց խորովածով և Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի հանրային դիտումով:

Բոլորը բարձր տրամադրությամբ հեռացան դեպի իրենց տները։

 

Հարգանքներով՝

 

Վարչություն