IMG-LOGO

Պարա-համերգային բեմականացում «Գարունը Բեռլինում» Renaissance մանկապատանեկան պարախմբի կողմից

26-05-2023
IMG

Renaissance մանկապատանեկան պարախմբի կողմից մայիսի 26-ին Կարլսհորստի մշակույթի տան համերգների դահլիճում «Գարունը Բեռլինում» խորագրի ներքո տեղի ունեցավ պարահամերգային բեմականացում։

Ներկայացման պատվավո հյուրերն էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր պարոն Մարտին Շեֆերը և նույն շրջանի մշակույթի գծով հանձնակատար տիկին դր․ Կատրին Գոկշը։ Միջոցառումն աղոթքով բացեց Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե վրդպ․ Ավետիսյանը, ով նշեց պարի կարևոր դերը հայկական մշակույթում։ Միջոցառումը վարում էր ՀԵՄԱ հ/կ նախագահ պարոն Միքայել Մինասյանը, ով իր բացման խոսքում ողջունեց հյուրերին։ Ապա հայկական մշակութային օրերի և հայ մշակույթի մասին դրվատանքի խոսքերով ելույթներ ունեցան բյուրգերմայստեր պարոն Շեֆերը և մշակույթի հանձնակատար տիկին դոկտոր Գոկշը։ 

Հայկական մշակույթի կոլորիտը համալրելու նպատակով միջոցառման ընթացքում առաջարկվում էին ճաշակել հայկական ուտեստներև խմիչքներ։

 

Այս վերնագրի տակ „Rêve et Danse“ միությունը Ստրասբուրգից ժամանած իր  „Renaissance“ մանկապատանեկան պարախմբի հետ միասին ներկայացրեց հայկական երգի-պարի մշակույթը։

 

Ստրասբուրգից ժամանած թվով 17 երեխաներ և պատանիներ Բեռլինի հանդիսատեսին ներկայացրեցին հայկական ժողովրդական պարեր և լիրիկական երգեր։

«Մշակութային փոխանակման այս առիթի շնորհիվ եկեք այս ծանր, պատերազմներով և բնական աղետներով խարազանված ժամանկներում հանդիսատեսին մի փոքր զվարթություն և ուրախություն հաղորդենք։ Ուզում ենք օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է ամրացնել սեփական ազգային ինքնությունը և դրանով հանդերձ նաև հարստացնել օտար մշակույթները, չէ՜ որ մենք բոլորս էլ ցանկանում ենք ապրել խաղաղ և անամբ երկնքի ներքո», այսպես է ներկայացնում „Rêve et Danse“ միության նախագահ և „Renaissance“ մանկապատանեկան պարախմբի գեղարվեստական ղեկավար Սիլվա Մելիքյանը։

 

Երեկոյի ծրագիրը բաղկացած էր 2 մասերից՝ յուրաքանչյուրը 40 րոպե ներկայացման տևողությամբ։ 

 

Միջոցառումը եզրափակվեց մեծ ոգևորությամբ անընդմեջ տեղացող ծափողջույնների ներքո։ Դահլիճում նստած հանդիսատեսը անչափ ոգևորված էր մանուկների և պատանիների ջերմեռանդ կատարումից։ Այն վարակիչ էր գրեթե բոլորի համար։ Վերջում բեմ բարձրացած հյուրերը խանդավառությամբ խոստացան նմանատիպ և նման բովանդակությամբ միջոցառումներին սատարելու և նյութապես աջակցելու։ Օրն ուշ երեկոյան ավարտվեց բարձր տրամադրությամբ։

 


Տեսադարան