IMG-LOGO

2022թ․-ի Նոր Տարվա և Սբ․ Ծնունդի գունային խաղով առանձնահատուկ տոնակատարություն

13-01-2022
IMG

ՀԵՄԱ հ/կ ուսուցչական անձնակազմը 2022թ․-ի Բեռլինի Հայկական դպրոցի սաների համար նախատեսված Նոր Տարվա և Սբ․ Ծնունդի տոնակատարությունը առանձնահատուկ կերպով նշեց, որը տեղի ունեցավ 13․01․2022թ․-ին ՀԵՄԱ գործընկեր հանդիսացող WIPA ընկերության սրահում։ Պրոյեկտորով կազմակերպիչները մեծ դասասենյակի պատի վրա արտացոլել էին 3 հարթաչափի լուսապատկերների մի ֆոն, որը դիտորդին հաղորդում էր այնպիսի մի զգացում, որ կարծես աշակերտ-աշակերտուհիները երգում, պարոմ և արտասանում են զարդարված տոնածառով մի մեծ սրահում վառված կրակօջախի դիմաց, իսկ դրսում միևնույն ժամանակ առատ ձյուն է տեղում։ Իհարկե չպակասեց հանդեսից նաև Ձմեռ Պապին, ով նվերներ բաժանեց մանուկներին, պատանիներին և կազմակերպիչներին։

 

Հավաքված հյուրերի և մասնակիցների տոնական տրամադրությունը շատ բարձր էր, իսկ ամանորյա ծրագիրը՝ հագեցած և բազմաբովանդակ պարերով և երգերով։ Հանդեսի ավարտից անմիջապես հետո կազմակերպվեց ամանօևյա տոնական ճաշկերույթ հայկական և գերմանական անուշեղեններով։ Իրական հաջողված օր էր բոլորի համար։