2020թ․-ի դեկտեմբերի 21-ին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաները Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Normannenstraße 1 հասցեում գտնվող Էկոնոմիկայի և Լեզվի դպրոցի սրահներից մեկում տոնեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնահանդեսը։ Տոնակատարությունը աղոթքով բացեց Բեռլինի և նրա շրջակայքի հայկական համայնքների հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը, այնուհետև մանուկներին և հյուրերին տոնական բացման խոսքով ողջունեց ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը, ով բարեմաղթանքներ հղեց դպրոցի սաներին և հավաքված հյուրերին տոնական օրերի և գալիք 2021թ․-ի կապակցությամբ։
Ապա երգով, պարով և արտասանությամբ ելույթ ունեցան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները և խանդավառեցին իրենց ծնողներին ու հավաքված հյուրերին։ Այնուհետև տոնական սեղանի շուրջ հավաքված հյուրերը ջերմ զրույցներով և տոնական տրամադրությամբ եզրափակեցին այդ ուրախալի կեսօրը։
Օգտվելով առիթից՝ ՀԵՄԱ հ/կ Վարչությունը ցանկանում է բոլորին առողջ, խաղաղ և հաջողություններով լի Նոր Տարի և Օրհնյալ Սուրբ Ծնունդ բոլորին, հատկապես ՝ դպրոցի սաներին, նրանց ընտանիքներին և ուսուցչական անձնակազմին։
Տոնական բարեմաղթանքներով՝
ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ