ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցը 2021/22թ․թ․-ի ուսումնական տարում վերաբացեց իր դռները աշակերտ-աշակերտուհիների առջև։ Այս նոր ուսումնական տարին սկսվում է ավանդական դարձած հետևյալ առարկաների ուսուցմամբ․
Հայոց լեզու և գրականություն սկսնակ և առաջադեմ խմբերի համար, ուսուցչուհի՝ Սաթենիկ Մարտիրոսյան,
Երգեցողություն, ուսուցիչ՝ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյան,
Կերպարվեստ, նկարչություն և ձեռագործ աշխատանքներ, ուսուցչուհի՝ Նվարդ Ամիրխանյան։
Դասերը մեկնարկեցին սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 11․00-ից Normannenstraße 1-2, 10367 Berlin հասցեում։ Դասընթացները պարբերաբար տեղի կունենան կիրակի օրերը՝ վերոնշյալ ժամից սկսած։
Սրտագին ողջունում ենք մեր սաներին և նորեկ աշակերտ-աշակերտուհիներին 2021/22թ․թ․-ի ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ասում․
ԲԱՐԻ՜ ԳԱԼՈԻ´ՍՏ ԲԵՌԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն