IMG-LOGO

Բեռլինի Հայկական Դպրոցի տոնական բացումը

17-10-2010
IMG

Բեռլինի Հայկական Դպրոցը գործում է 2010թ.-ի սեպտեմբեր ամսից Բեռլինի Bürgerheimstraße 25, 10365 Berlin հասցեում գտնվող Էկոնոմիկայի եւ Լեզուների դպրոց (WIPA) ՍՊԸ-ի շենքի տարածքում: Վերջինիս պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010թ.-ի հոկտեմբերի 17-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պատվավոր ներկայությամբ, իսկ իրական աշխատանքներն այն սկսել է նույն թվականի սեպտեմբերի 9-ից:

Այն ունի ներկայումս դպրոցական տարիքի 31 աշակերտ-աշակերտուհիներ: Դասավանդվում են հայոց լեզվի եւ մայրենիի տարրական իմացություններ: Դպրոցում գործում են 3 խմբեր. սկսնակների, միջին իմացության և առաջատարների դասարաններ: Դասաժամերի քանակը մեկ խմբի համար կազմում է շաբաթական երկու օր, ընդհանուրը` 4 ակադեմիական ժամ:

Այս դպրոցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տարին մեկ անգամ Գերմանիայի Հալլե քաղաքի Հալլե/Վիթենբերգ համալսարանի արեւելագիտական ամբիոնին կից ՄԵՍՐՈՊ Հայագիտական ՈԻսումնասիրությունների Կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվում են աշակերտների գիտելիքների ստուգման որակավորման քննություններ եւ վերջիններիս հանձնվում են համապատասխան վկայականներ: Այս քնությունները կազմակերպիչներին եւ ուսուցիչներին հնարավորություն են տալիս իրատեսական պատկերացումներ կազմել դպրոցի սաների գիտելիքների առաջընթացի վերաբերյալ եւ վերջիններիս ներշնչում են լրացուցիչ ոգևորություն`ապահովելով լեզվի իմացության ձեռք բերման ավելի արդյունավետ մոտեցում: Առաջիկայում նախատեսում ենք քրիստոնեական գիտելիքների եւ հայ ժողովրդի պատմության դասընթացների ներառում:

Պատկերասրահ