IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ-ն «Բազմերանգ ներկապնակ» տոնախմբությունում

14-06-2014
IMG

Բեռլինի Լիխտենբերգ շրջանի համար մշակույթային հարստացում է սա․ առաջին անգամ «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» (ՀԵՄԱ) հանրային կազմակերպությանը կից Բեռլինի Հայկական Դպրոցի պատանիներն ու երեխաները մասնակցում են «Բազմերանգ ներկապնակ» տոնախմբությանը, որը տեղի է ունենում 2014թ․-ի մայիսի 1-ին Falkenberger Chaussee / Vincent-van-Gogh փողոցների խաչվող հատվածում գտնվող տոնակատարությունների համար նախատեսված մարգագետնում։ Այս տոնակատարությունը նշվում է ամեն տարի Բեռլինի Հոհենշյոնհաուզեն շրջանում բնակվող օտարերկրացիների համար։ Մեր միության տրամադրության տակ էին դրել առանձին մեկ տաղավար, որտեղ մենք առաջարկում էինք հյուրերին հայկական ուտեստներ՝ խորոված, թխվածքներ և այլն։

Բեռլինի Լիխտենբերգ և Հոհենշյոնհաուզեն շրջանների քաղաքագլուխ Անդրեաս Գայզելը (ՍԺՄ) հանդիսավոր ողջույնի խոսքով բացեց տոնախմբությունը, իսկ գերմանական Բունդեսթագի պատգամավոր դր․ Մարտին Պետցոլդը (ՔԺՄ) ներկաներին էր կիսվում իր քաղաքական կոնցեպտների ու պլանների մասին, որոնք վերաբերվում էին տեղական և երկրամասային մշակույթների զարգացմանը։

Ապա յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն պարային և երգային խորեոգրաֆիաների միջոցով ցույց տվեց իր մշակույթից հատվածներ։

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի սաները կատարեցին երգչախմբով Էրեբունի Երևան և Սարդարապատ երգերը։ Հանդիսատեսի հետաքրքրությունը մեր սաների կատարման նկատմամբ բավականին մեծ էր։

Այդ տաք օրը անցավ բարձր տրամադրությամբ։

 

ՏԵՍԱՇԱՐ

https://www.youtube.com/watch?v=l1Zeow45YOI&feature=emb_title (Fest "Bunte Platte")

https://www.youtube.com/watch?v=K-OncfI3uXs&feature=emb_title (Xujan Askyar))

https://www.youtube.com/watch?v=GZ7sXOI5fI0&feature=emb_title (Erebuni-Yerevan)

 

Պատկերասրահ

Տեսադարան