IMG-LOGO

Այբբենարանի հանդես Գերմանիայում ՀՀ դեսպանատանը

14-10-2017
IMG

14.10.2017թ.-ին ՀԵՄԱ հ/կ-ին կից Բեռլինի Հայկական Դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցչական անձնակազմը հավաքվել էին Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցը դարձավ 7 տարեկան: Հենց այն տարիքին, երբ առաջին դասարանցիներն, ավարտելով այբբենարանը, իրենց գիտելիքները ցուցադրեցին Գերմանիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներին. պարոնայք Աշոտ Սմբատյանին, Գերմանիայում ՀՀ դեսպան, Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, Բեռլինի համայնքային ներկայացուցիչներին, բեռլինցի հայկական ծագումով այլ երեխաներին, պատանիներին և նրանց ծնողներին:

Այբբենարանի հանդեսը սկսվեց ՀԵՄԱ Հ/Կ Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի սաների կողմից Հայաստանի հիմներգի կատարմամբ:

Բեռլինում Հայաստանի դեսպանատան շենքը ողողվեց հայերեն բանաստեղծություններով, երգ-երաժշտությամբ և մանկական ծիծաղով ու խնդությամբ: ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը ողջունեց հավաքված հյուրերին: Այնուհետև ՀԵՄԱ հ/կ Նախագահ և Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցի հիմնադիր պարոն Միքայել Մինասյանն իր երախտիքի խոսքն ուղղեց ՀՀ դեսպանին հրավերքի համար և կատարեց վերոնշյալ դպրոցի հիմնադրման պատմության մի փոքր ժամանակագրական էքսկուրս:

Նա մասնավորապես նշեց, որ Բեռլինի Հայկական Դպրոցի  հիմնադրումը հնարավոր դարձավ իր անձնական ջանքերի և Գերմանիայում նախկին ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և Բեռլինի նախկին հոգևոր պատասխանատու Եղիշե Վարդապետ Ավետիսյանի օժանդակությամբ: Դպրոցն ունեցել է իր վերելքներն ու վայէջքները, սակայն զարգացել է դինամիկ կերպով և տվել հայապահպանության կրթական ոլորտում ուսուցողական բացառիկ որակ: Պարոն Մինասյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց այս առումով դպրոցի ուսուցչական անձնակազմին իրենց անխոնջն ու նվիրական աշխատանքի համար: Սաների հուզիչ ելույթից հետո ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանության պատրաստած նվերներն հանձնեց ՀԵՄԱ հ/կ-ին և Բեռլինի համայնքների ներկայացուցիչներին հայապահպանությունում իրենց ավանդը ներդնելու համար:

ՀԵՄԱ հ/կ Վարչությունը մեկ անգամ ևս իր խորին երախտագիտությունն է հայտնում Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցիչ-ուսուցչուհիներին, աշակերտներին, նրանց ծնողներին և բոլոր այն բարերարներին, ովքեր աջակցում են դպրոցի կարիքներին ու աշխատանքներին, այդ թվում նաև ՀՀ Սփյուռքի Նախարարությանը, որը դպրոցին անվարձահատույց մատակարարում է գրքերով և գրականությամբ:

 

Սիրով և կրթական բարեողջույններով՝  

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

 

Was haben wir noch in der Welt...

 

Dankrede: Mikayel Minasyan

Պատկերասրահ

Տեսադարան