IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի աշակերտների կրթական ճամփորդությունը դեպի Հալլե քաղաք եւ ավարտական քննություների հանձնում

09-06-2013
IMG

2013թ.-ի հունիսի 9-ին ՀԵՄԱ հ/կ ուսուցչական անձնակազմը աշակերտների եւ նրանց ծնողների հետ միասին ձեռնամուխ եղավ դեպի գերմանական Հալլե քաղաք կատարվելիք ուսումնական ճամփորդություն կազմակերպելու եւ այնտեղ աշակերտների կողմից Հալլե/Վիթենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանին կից ՄԵՍՐՈՊ Հայագիտական ՈԻսումնասիրությունների Կենտրոնի հանձնաժողովին տարեկան ավարտական քննություներ հանձնելու գործին:

 

Գնացքով արկածախնդիր կերպով երթեւեկելուց հետո, այս տարածքում ջրհեղեղների պատճառով մոտ 4 ժամ ուշացումով, խումբը կեսօրին հասավ Հալլե քաղաքի ավտոբուսների կենտրոնական կայան: Այստեղ հյուրերին դիմավորեց ՄԵՍՐՈՊ կենտրոնի տնօրեն պրոֆ. դր. տիկին Արմենուհի Դրոստ Աբգարյանը եւ անմիջապես նրանց ուղեկցեց էքսկուրսիայի՝ դեպի Հալլեյի Ֆրանկական հիմնադրամի թանգարան: Այստեղ հյուրերն այցելեցին Հրաշքների սենյակ, ուր ներկայացված էին հին ձեռագիր մատյաններ ու մագաղաթներ, այդ թվում՝ հայերեն լեզվով: Ապա թանգարանի տանիքից պատանիները հեռադիտակով տեսողաբար ընկալեցին Հալլե քաղաքի ողջ համայնապատկերը եւ միեւնույն ժամանակ լսեցին Ֆրանկական տան պատմությունը: Այնուհետեւ բոլորը մեկնեցին Հայկական Սբ. Հարություն եկեղեցի, որտեղ էլ աշակերտները հանձնեցին տարեկան ավարտական իրենց քննությունները: Հանձնաժողովի նախագահն էր՝ ՄԵՍՐՈՊ կենտրոնի աշխատակցուհի տիկին Հերմինե Բուխհոլց-Նազարյանը: Սաքսոնիա Անհալտ երկրամասի հայ համայնքը իր ատենապետ պարոն Հարություն Մանուկյանի գլխավորությամբ ճոխ ճաշկերույթ էր պատրաստել Բեռլինից ժամանած հյուրերի համար, որը տեղի ունեցավ Սբ. Հարություն եկեղեցու բակում: Ապա Սբ. Հարություն եկեղեցում պարոն Մանուկյանը տոնական շուքով քննության վկայականները բաժանեց աշակերտ-աշակերտուհիներին, իսկ վերջիններս էլ իրենց ելույթով եզրափակեցին ուսումնական նպատակով կատարված այս ճանապարհորդությունը: Երեկոյան կողմ բոլոր վերադարձան Բեռլին քաղաք:  

«Էրեբունի-Երեւան» երգի կատարումը ՀԵՄԱ հայկական դպրոցի սաների կողմից: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Երեւանի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի Ակադեմիական թատրոնի մենակատար Արտակ Կիրակոսյան- նկարում՝ 09.06.2013թ.-ին գերմանական Հալլե քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում:  

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.facebook.com/video/embed?video_id=533450096692271 (Kinderchor der Armenischen Schule zu Berlin: Erebuni-Yerevan)

https://www.facebook.com/319116338104443/videos/533457313358216 (Kinderchor der Armenischen Schule zu Berlin: Armenische Staatshymne)

https://www.facebook.com/319116338104443/videos/533437890026825 (Verteilung von Jahresabschlusszeugnissen an die SchülerInnen der Armenischen Schule zu Berlin vom Leiter der Armenischen Gemeinde Sachsen-Anhalt in Halle Herrn Harutyun Manukyan in der Armenisch-Apostolischen-St.-Harutiun-Kirche Halle am 09.06.2013)

 

Տեսադարան