IMG-LOGO

Սբ. Պատարագ 02.11.2025թ.-ին, ժամը՝ 15.00-ին Լիխտենբերգի «Փրկչի» եկեղեցում

20-10-2025
IMG

Սիրելի քույրեր և եղբայրներ,

սիրելի բարեկամներ,

 

Այս տարի վերջին անգամ հրավիրում ենք մասնակցելու Հայ Առաքելական Եկեղեցու Սբ. Պատարագին: Սբ. Պատարագը Բեռլինահայ համայնքի քահանա Արժանապատիվ Տ. Հակոբ Հակոբյանի ձեռամբ տեղի կունենա

 

կիրակի օրը՝ 02.11.2025թ.-ին, ժամը՝ 15.00-ից,

Փրկչի եկեղեցում (Erlöserkirche),
հասցեն․

Nöldnerstr. 43, 10317 Բեռլին-Լիխտենբերգ:

 

Պատարագից անմիջապես հետո՝ ժամը 18․00-ից մինչև 21.00-ն տեղի կունենա Հայաստանից ժամանած քաղաքագետ, դիվանագետ և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի «Հայ–գերմանական հարաբերություններ․ պատմական ժառանգություն, ներկայի համագործակցություն և ապագայի հնարավորություններ» թեմայով հույժ արդիական և կարևոր բանախոսության և քննարկման երեկո: Բանախոսությունը մասնակի կթարգմանվի գերմաներեն լեզվով։

Երեկոն կանցնի հետաքրքիր հարց-պատասխանի կառուցողական մթնոլորտում։ 

 

Սիրով՝

 

ՀԵՄԱ հ/կ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ