Հարգարժան տիկնայք և պարոնայք,
Ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախահայերի դեմ իրականացվող դաժան էթնիկ զտումների պատճառով չի դադարում փախստականների հոսքը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան։ Արդեն շուրջ 100․000 անձիք, թողնելով իրենց տները և ամբողջ ունեցվածքը, փախել և եկել են Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը փախստականների այսպիսի մեծ հոսքի առկայությամբ ի վիճակի չէ այսչափ թվով մարդկանց ընդունելու և հարկ ու պատշաճի հոգալու նրանց մասին։
Որպեսզի մարդկանց ապահովեն կյանքի համար անհրաժեշտ սնունդով, դեղամիջոցներով և այլ պարագաներով, մենք փորձում ենք այստեղից ֆինանսապես օժանդակել Հայաստանում գործող մի շարք բարեգործական կազմակերպություններին Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ իրենց աշխատանքում։ Կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցները մեր օգնության անհրաժեշտությունն ունեն։
Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ առատաձեռնորեն աջակցելու «Մարդկանց օգնել, հույս ներշնչել» ակցիային՝ կատարելով Ձեր դրամական նվիրատվությունը հետևյալ հաշվեհամարի վրա, քանզի Ձեր նվիրատվությունները կմեղմեն տեղահանված բազում մեր հայրենակիցների կարիքները։
Շահառուի անունը՝ AEAE e.V. (VEuAF e.V.)
Postbank Berlin
IBAN: DE62 1001 0010 0432 1871 07
BIC: PBNKDEFF
Վճարման նպատակը՝ Spende für die Aktion -Menschen Helfen, Hoffnung machen-
Անուն, ազգանուն․
Հասցեն․
Ձեր նվիրաբերած գումարը վերոնշյալ բանկային հաշվեհամարի վրա մուտքագրումից հետո ՀԵՄԱ հ/կ Վարչությունից Դուք Ձեր կոմից վաղօրոք նշված փոստային հասցեով կստանաք նվիրատվության մասին տեղեկանքը, ինչպես նաև մանրամասն հաշվետվություն նվիրաբերած ընդհանուր հանրագումարի նպատակային օգտագործման վերաբերյալ ։
Ջերմագին բարեողջույններով՝
ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ