IMG-LOGO

Վրաստանից ժամանած Գուրջաանի մանկապատանեկան երգչախմբի սաների սիրտը բաբախում է Արցախի երեխաների համար

05-09-2022
IMG

Վրաստանից ժամանած Գուրջաանիի մակապատանեկան երգչախումբը շաբաթ օրը՝ 17․09․2022թ․-ին, ժամը՝ 17․00-ից սկսյալ, բարեգործական համերգով ելույթ կունենա Nöldnerstraße 43, 10317 Berlin, հասցեում գտնվող  Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում։

 

«Քարդլիս Դեդա» (Մայր Վրաստան) նախագիծը տեղի է ունենում Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը (ՀԵՄԱ) և Ալեքսանդրա Զատկոյի համագործակցությամբ «Բարեկամական կամուրջներ» տոնահանդեսի շրջանակում։

 

Համերգից հետո հրավիրում ենք հյուրերին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահում մասնակցելու վրացա-հայկական ավանդական խորովածով ճաշկերույթին։ Մանկապատանեկան երգչախմբի անդամների համար մուտքն ազատ է, իսկ մնացած հյուրերին կխնդրենք մեկ անձի դիմաց նվիրաբերել 20․00 եվրո հանգանակություն։ Երեխաներից, ուսանողներից և թոշակառուներից կխնդրեինք մեկ անձի դիմաց տրամադրել 10,00 եվրո նվիրատվություն։ Ուտեստները և խմիչքները ներառված են մուտքի վճարի մեջ։

 

Համերգից առաջացած ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի երեխաների կարիքներին։

 

Լավագույն բարեմաղթանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն։


Պատկերասրահ