IMG-LOGO

Երիտֆորում

12-02-2022
IMG

Երիտֆորումը ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի վարչության կողմից հատուկ մշակված հնգօրյա հավաք է, որի ընթացքում կկազմակերպվեն և կիրականացվեն երիտասարդության շրջանում ԱՀ անվտանգության և զարգացմանն ուղղված թեմատիկ դասախոսություններ, սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման ուղիների բացահայտում: Հավաքի ժամանակ մասնակիցները ամիջական հանդիպումներ կունենան ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկեն ոլորտային խնդիրներ, կբարձրաձայնեն իրենց հուզող հարցերը: Ազատ ժամանակը կտրամադրվի տեղանքի պատմամշակույթային և հոգևոր հուշարձանների այցելությանը, ուխտագնացությունների և արշավների մասնակցությանը, ակտիվ հանգստին:

 Միջոցառման հիմնական նպատակը Արցախի Հանրապետության երիտասարդությանը տրամադրել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ կտան պատերազմական, արտակարգ, այլ անբարենպաստ պայմաններում կողմնորոշվելու և գործելու հնարավորություններ: Այն նաև հոգևոր անվտանգության և առողջ ապրելակերպի քարոզրության, տեղեկատվական անվտանգության մեխանիզմների ուսուցանման, երիտասարդության շրջանում իրականացվող պետական քաղաքականության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակ ունի:

Ծրագրին կմասնակցեն ԱՀ 18-30 տարեկան 90 երիտասարդներՙ Ստեփանակերտից և ԱՀ շրջաններից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ տեղեկատվական անվտանգություն, արտակարգ իրավիճակներում գոյատևում, սոցիալական ձեռներեցություն, քաղաքացիական պաշտպանություն, առաջին բուժօգնություն և հակաթմրամոլային իրազեկում:

Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումները ԱՀ նախագահի/պետնախարարի, ԱՀ ԿԳՄՍ նախարարի, ԱՀ առողջապահոըթյան նախարարի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ:

Կիրականցվեն առաջին բուժօգնության գործնական պարապմունքներ, արտակարգ իրավիճակներում գոյատևման գործնական պարապմունք, պատերազմական և արտակարգ իրավիճակներում կամավորականության խթանմանն ուղղված ծրագրեր, ուխտագնացություն:

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կազմում է 3.200.000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) դրամ (մոտ 6000 եվրո):

 

Եթե կցանկանաք աջակցել «Երիտֆորում» ծրագրին, ապա կխնդրեինք Ձեր դրամական նվիրատվությունը փոխանցել հետևյալ հաշվեհամարի վրա․

 

Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62100100100432187107

BIC: PBNKDEFF

Verwendungszweck: Spende fürs Jugendforum in Arzach-

Name, Vorname:

Adresse:

 

Բնական է, Ձեր դրամական նվիրատվության դիմաց մեզանից կստանաք հարկազերծման տեղեկանք Գերմանիայում բնակվող քաղաքացիների համար:

 

Փա՜ռք մեր հերոս տղաներին:

Փա՜ռք մեր անմահացած հերոսներին։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն


Պատկերասրահ