IMG-LOGO

2021թ.-ի տարեկան անդամության ժողովի ծանուցում

01-02-2021
IMG

Միության սիրելի անդամներ,

 

քանի որ համավարակի պայմանների խստացումն առաջիկա շաբաթների ընթացքում չի թեթևանալու, ուստի ստիպված ենք ևս մեկ ամսով երկարաձգել անդամության մեր ժողովը՝ այն տեղափոխելովսույն թվականի ապրիլի 4-ին, կիրակի օրը: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ու ըմբռնումը: Ժողովի օրակարգը մնում է անփոփոխ։

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչություն

Ամսաթիվ՝05.03.2021թ.

----

Միության սիրելի անդամներ,

 

համավարակի պայմանների խստացման պատճառով ստիպված ենք ՀԵՄԱ հ/կ տարեկան անդամության ժողովը, որը նշանակված էր սույն ամսի 7-ին, ժամը 17.00-ին, հետաձգել մինչև 2021թ.-ի մարտի 7-ը, ժամը 17.00-ն: Այն տեղի կունենա Nöldnerstr. 43, 10317 Բեռլին,  հասցեում գտնվող <<Փրկչի>> եկեղեցուն կից համայնքի սրահում նույն ներքոնշյալ օրակարգով։ Պլանների վերստին փոփոխման դեպքում վաղորոք կտեղեկացնենք բոլորին:

 

Հարգանքներով՝

 

ՀԵՄԱ հ/կ Վարչության Առաջին նախագահ
Միքայել Մինասյան

-----

Նախնական ստորև բերված ծանուցումը հրապարակված է 02.01.2021թ.-ին:

 

Միության սիրելի անդամներ,  

 

հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀԵՄԱ հ/կ 2021թ.-ի տարեկան անդամության ժաղովին, որը տեղի կունենա 07.02.2021թ.-ին, ժամը՝ 17.00-ին, Nöldnerstr. 43, 10317 Բեռլին,  հասցեում գտնվող <<Փրկչի>> եկեղեցուն կից համայնքի սրահում։  

 

Օրակարգում դրված են հետևյալ հարցերը.

1. Ժողովի Նախագահի և արձանագրողի ընտրություն

2. Անդամների ներկայության արձանագրում

3. Միության 2020թ.-ի գործունեության հաշվետվություն (Առաջին Նախագահ)

4. Միության 2020թ.-ի հաշվապահական հաշվետվություն (Գանձապահ)

5. ՀԵՄԱ հ/կ Վարչության ազատում իր պարտականություններից

6. ՀԵՄԱ հ/կ Վարչության նոր անդամների արտակարգ ընտրություն

7. 2021թ.-ի միջոցառումների պլանավորում և քննարկում

8. Զանազանք (հարցեր, առաջարկներ և խթանումներ)  

 

Հարգանքներով՝  

Միքայել Մինասյան

ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ