IMG-LOGO

Մամլո հաղորդագրություն

08-09-2014
IMG

Մեծարգո պարոն/տիկին,   Սրտանց հրավիրում ենք Ձեզ Եվրոպացի և Հայ Մասնագետներ Ընկերության հիմնադրման հանդիսավոր բացման արարողությանը: Բացումը տեղի կունենա 2014թ․-ի նոյեմբերի 15-ին, ժամը՝ 12:00-ին Rosenstraße 1, 10178 Berlin-Mitte հասցեում գտնվող "Alexander Plaza" հյուրանոցի կոնֆերանսի սրահում՝ Եվրոպացի և Հայ Մասնագետնրի Ասոցիացիա հ/կ –ՀԵՄԱ- և Եվրոպացի և Հայ Մասնագետների Ընկերություն ՍՊԸ-ի –ՀԵՄ-համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառման տևողությունը ընդհանուր առմամբ նախատեսված է մինչև ժամը 21:00-ն։   Մեր ընկերության նպատակն է կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում Եվրոպայի և Հայաստանի (ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղի) միջև միջնորդավորել տարաբնույթ ծրագրեր։   Եթե ցանկանում եք ներկայացնել Ձեր ձեռնարկությունը կամ վերոնշյալ թեմաների շուրջ ելույթով հանդես գալ, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 18-ը կարճ տեղեկացնել մեզ հետևյալ էլ․ փոստի հասցեով․ mminasyan@t-online.de   Ժամանակի սղության պատճառով ելույթները խնդրում ենք սահմանափակել 20 րոպեյի սահմաններում։ Ձեր ցուցադրումը կամ ելույթը զուգահեռաբար կթարգմանվի հայերեն կամ գերմաներեն լեզուներով։   Ի գիտություն՝ Ձեզ համար Alexander Plaza հյուրանացում մատչելի գներով զբաղեցրել ենք ազատ սենյակներ, որոնք Դուք կարող եք մեկ գիշերը 75€ կամ 95€ արժողությամբ մինչև հոկտեմբերի 18 ուղղակիորեն պատվիրել հյուրանոցի ադմինիստրացիայում հետեւյալ հեռախոսահամարով +49 30 240 010՝ նշելով AEAE e.V. կազմակերպության անունը։ Մեր պատվարժան հյուրերի համար զբաղեցրել ենք նաև նախագահական երկու սվիթներ, յուրաքանչյուրը՝ 155€ արժողությամբ։ Ավելին այս ամենի մասին կարող եք կարդալ կից ներդիրում և/կամ հյուրանոցի հետևյալ կայքէջի հղումում՝ www.hotel-alexander-plaza.de   ՈԻրախ կլինեի նոյեմբերի 15-ին անձամբ ողջունելու Ձեզ մեր միջոցառմանը։   Ջերմագին ողջույններով՝   Միքայել Մինասյան ՀԵՄ ՍՊԸ (EAE GmbH) տնօրեն