Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
կայացավ ՀԵՄԱ հ/կ 2016թ.-ի տարեկան անդամական ժողովը: Ժողովն ի թիվս հաշվետվությունների՝ նախատեսվածի համաձայն ընտրեց նաեւ ՀԵՄԱ հ/կ նոր վարչություն: Թույլ տվեք նախկին վարչության անդամներին մեր խորին երախտիքի խոսքը հայտնել ջերմ և արդյունավետ համագործակցության, հավատարմության ու արգասավոր աշխատանքի համար: Իրապես, Ցեղասպանության 100ամյակին նվիրված բազմաթիվ եւ բազմաբովանդակ միջոցառումներ տեղի ունեցան 2015թ.-ին եւ այդ ամենը մեր բոլորիս համատեղ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ: Ի սրտե շնորհակալություն հայտնելով սիրելիներ Արտակ Կիրակոսյանին, Հայկ Սարգսյանին և Տաթև Օհանյանին նրանց անխոնջն կազմակերպչական ջանքերի ու վարչական աշխատանքներում ունեցած ներդրումների համար՝ ներկայացնում ենք ՀԵՄԱ հ/կ վարչության նորընտրյալ կազմը հետևյալում.
1. Միքայել Մինասյան, 1-ին Նախագահ,
2. Սրբուհի Մարտիրոսյան, 2-րդ Նախագահ, պատասխանատու տեխնիկական և բնագիտական գիտությունների ոլորտի համար,
3. Երեմ Խաչատրյան, գանձապահ, պատասխանատու առևտրի, արդյունաբերության և սպասարկման ոլորտի համար,
4. Արչի Գալենց, մշակույթի հանձնակատար, պատասխանատու մշակույթի ոլորտի համար,
5. Գոռ Հովհաննիսյան, գրագիր, պատասխանատու հումանիտար գիտությունների ոլորտի համար,
6. Էդգար Զոհրաբյան, վարչության փոխարինող անդամ
7. Արշակ Ղալումյան, վարչության փոխարինող անդամ:
Սույն գրության ավարտին ցանկանում ենք առանձնահատուկ ուրախությամբ նշել մեր սիրելի Արտակ Կիրակոսյանի վերադարձը ՀԵՄԱ հ/կ դպրոց և նրա կողմից «Երգեցողություն» ծրագրի ղեկավարության վերաստանձնումը:
Ջերմագին ողջույններով՝
Վարչություն