IMG-LOGO

ԻՏ- դասընթացներ ՀԵՄԱ հ/կ-ում երեխաների համար

04-06-2017
IMG

Տեխնոլոգիաների առաջընթաց ապրող թվայնացման նշանակությունը և նրա ազդեցությունը մեր հասարակության վրա չափազանցված չեն:  Այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են <<չորրոդ ինդուստրիալ հեղափոխություն>> կամ <<ինդուստրիա 4.0>>  դեռ այսօր մատնացույց են անում վաղվա աշխատանքային աշխարհի հնարավորությունների հիմնավոր փոփոխությունների վրա:

Մշտապես նորացվող արտադրական և գործընթացային կապերում մարդու և մեքենայի գնալով աճող մերձեցումը շեշտում է դեպի ապագա ուղղորդված թվայնացված այս գործունեության բազմակողմանիությունը, բայց նաև նրա բարդ ու համալիր կողմերը: Այն համակարգչային ծրագրերը, որոնք կառավարում են այս գործընթացները, ստանում են այսպիսով կենտրոնական նշանակություն: Իսկ հասկանալը, թե ինչպես է համակարգչային ծրագիրը գրվում և աշխատում, այսինքն ՝ ծրագրավորվում, դառնում է այսպիսով աշխատանքի վաղվա թվայնացված աշխարհում կարևորագույն իրավասություն:  

***

Սրանից ելնելով ՝Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն առաջարկում է  տարբեր տարիքի հետաքրքրված բոլոր երեխաների համար իրենց տարիքին համապատասխան հայերեն լեզվով ներածում ծրագրերի և ծրագրավորման աշխարհ: Այսպես ՝ փորձառու ծրագրավորողների ուղղորդմամբ, տարբեր նախագծերի շրջանակներում, փոքրիկ խմբակներում երեխաներին խաղի ձևով մոտեցնում ենք ինֆորմատիկայի գրավիչ տարբեր թեմատիկ դաշտերին: Այնպիսի թեմաներն, ինչպիսիք են ռոբոտիկան և անիմացիան ու վիզուալ ծրագրավորումը երեխաներին կառաջարկեն հետաքրքիր մեկնարկային կետեր ՝ էապես ոգևորվելու ինֆորմատիկա առարկայով:   ՀԵՄԱ հ/կ-ում երեխաների համար ԻՏ- դասընթացներ առաջարկող նախագծային թիմ:

IT-Kinderunterricht  

Պատկերասրահ