IMG-LOGO

Բեռլինի Հայկական Դպրոցը 2018թ.-ի հունիսի 17-ին տեղափոխվում է Բեռլինի Միտտե շրջան:

08-06-2018
IMG

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ, սիրելի ծնողներ, սիրելի բարեկամներ,   Բեռլինի Հայկական Դպրոցը 2018թ.-ի հունիսի 17-ին տեղափոխվում է Բեռլինի Միտտե շրջան: Դուք կարող եք մեզ գտնել կիրակի օրերին ժամը 11.00-ից սկսած WIPA հաստատության հետևյալ հասցեում.

 

Kleine Präsidentenstrasse 1

10178 Բեռլին

(քաղաքային երկաթուղին՝ S 5, 7, 75 - կայարանը՝ Hackescher Markt)

 

Մեր նոր դպրոցական շենքի կենտրոնական դիրքը հուսադրում է մեզ, որ Բեռլինի այլ շրջաններից կավելանա նոր սաների հոսքը դեպի Բեռլինի Հայկական դպրոց՝ սովորելու հայերեն լեզու և գրականություն, երգեցողություն ու պատմություն առարկաները: Օգտվելով առիթից՝ սրտանց հրավիրում եմ բոլորին այցելելու Բեռլինի Հայկական Դպրոց:  

 

Ջերմ բարեմաղթանքներով՝  

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ