Սիրելի ծնողներ,
սիրելի աշակերտներ,
սիրելի բարեկամներ,
կիրակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 11.00-ից Kleine Präsidentenstr. 1, 10178 Բեռլին հասցեում, մեր սաների դիմաց հերթական անգամ իր դռներն է վերաբացում ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցը՝ մեկնարկելով 2018/19թ.թ. ուսումնական տարին:
Դպրոցի դասընթացները համալրվել են ևս 2 լրացուցիչ ծրագրերով՝ պարի դասընթացով և մաթեմատիկայի արտադպրոցական օժանդակ դասաժամով: Բոլորին հրավիրում ենք և կոչ անում այս մասին իրազեկելու իրենց ծանոթ և բարեկամ դպրոցահասակ զավակներ ունեցող ընտանիքներին՝ վերջիններիս ներկայությամբ և անդամագրությամբ մեր դպրոցը հարստացնելու նրանցով: Բոլորին ասում ենք Բարի՛ գալու՛ստ:
Դասերից անմիջապես հետո միասին մեկնելու ենք Nöldnerstr. 43, 10317 Բեռլին, հասցեում գտնվող «Ամենափրկչի» եկեղեցու պուրակ՝ ժամը՝ 15.00-ից հայկական խնջույքով նշելու դպրոցական դասընթացների մեկնարկը: Խորովածի և ավանդական հայկական այլ ուտեստների բացօթյա ըմբոշխնումը և երգ-երաժշտությունը երաշխավորված են:
Մուտքը դպրոցի սաների համար անվճար է, մեծահասակների համար՝ 12,00 եվրո, իսկ մինչև 16 տարեկանների համար՝ 5 եվրո:
Մուտքի տոմսակները կարող եք ձեռք բերել Սարգիս Բոլոեանի մոտ՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով. 0162 984 35 32: Սիրով հրավիրում ենք բոլորին:
Սիրով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն